Print
Category: Հայաստան-Արցախ

Հունգարիա Ատրպէյճանի յանձնեց հայ սպայ Գուրգէն Մարգարեանին գազանաբար սպաննած ոճրագործ Ռամիլ Սաֆարովը։
Այս որոշումի լոյսին տակ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպում հրաւիրած է ՀՀ Ազգային անվտանգութեան խորհուրդի մօտ, ուր քննարկուած է Ռամիլ Սաֆարովը Ատրպէյճանի

յանձնելու Հունգարիոյ որոշումը։ Սաֆարովը գաղտնի պայմաններու տակ տեղափոխուած է Ատրպէյճան։ ՀՀ Ազգային Անվտանգութեան խորհուրդի նիստին որոշում կայացած է ՀՀ նախագահի նստավայրին մէջ ընդլայնուած արտակարգ խորհրդակցութիւն հրաւիրելու մասին։ Հայաստանի մէջ օտար դիւանագէտներուն հետ կայացած հանդիպումին ՀՀ նախագահը փոխանցած է Հայաստանի բարկութիւնը, յայտնելով թէ պիտի չհանդուրժէ այսպիսի կեցուածք եւ կþորոշէ անյապաղ դադրեցնել Հունգարիոյ հետ բոլոր յարաբերութիւնները։ Այս լուրը կը հաղորդէ ՀՀ նախագահի մամլոյ ծառայութիւնը։
Նախագահը օտար դիւանագէտներուն խօսելով ըսած է «ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել Նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան:
Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ:

http://www.president.am/hy/press-release/item/2012/08/31/President-Serzh-Sargsyan-ambassadors-meeting/

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը» ըսած է ՀՀ նախագահը։
Ամբողջ հայաշխարհը խոր վիրաւորանքով եւ արդար ցասումով լսած է Սաֆարովին Ատրպէյճանի յանձնելու, ապա Իլհամ Ալիւի կողմէ ազատ արձակուելու լուրը։ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Ուաշինկթընի մէջ Հունգարիոյ դեսպանատան առջեւ այսօր ցոյց կը կազմակերպէ։