Print
Category: Հայաստան-Արցախ

Ջաւախքի եւ ջաւախահայութեան դիմագրաւած խնդիրները ժողովրդականացնելու, ծանօթացնելու եւ մանաւանդ այդ ուղղութեամբ հանրային կարծիքը ձեւաւորելու ու աշխատանք ծրագրաւորելու ջանքերը սաստկացած են վերջին շրջանին:

 




Չմոռնանք, թէ Վրաստանը ռազմավարական գործընկեր է Ատրպէյճանին հետ, դէպի Արեւմուտք թեքած, Օսեթիան եւ Աբխազիան զիջելով «զարգանալ»-ու ուղին ընտրած պետութիւն է, որ ՆԱԹՕ-ի անդամակցելու հետեւողական ճիգին մէջ է եւ որ հակառուս քաղաքականութեան կեցուածքներու ծանր գին վճարած է:
Ստորեւ կը հրատարակենք «Մարտիկ»ի (www.mardik.am) զրոյցը հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանի հետ:

Ջաւախքում տեղի ունեցող վերջին դէպքերի մասին, երբ վրաց իշխանութիւնների կողմից ճնշումների են ենթարկւում մեր հայրենակիցներ Մելիք Ռայիսեանը եւ Գէորգի Մխչեանը, դուք էլ էք կարծո՞ւմ, որ այդ ճնշումները միանշանակ քաղաքական են եւ  կապուած են վրաց ընդդիմութեան հետ համագործակցելու:
Այդ բոլոր ճնշումները, հետապնդումները, ձերբակալությունները կրում են միայն քաղաքական բնոյթ: Դրանք բոլորը պայմանաւորուած են Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների հետ, որովհետեւ այս անգամուայ խորհրդարանական ընտրութիւնները նախորդ խորհրդարանական ընտրութիւններից տարբերւում են մի քանի հանգամանքներով: Նախ՝ առաջին անգամ է, որ Ջաւախքում լուրջ ընդդիմադիր ուժ է ներկայացւում:

-Այսինքն՝ իրենք շէնքի անօրինական մասնաւորեցման հետ ոչ մի կապ չունե՞ն:
Այդ հարցերի պատասխանները կարող է տալ ոստիկանութիւնը, ես չգիտեմ՝ դրանք անօրինական են, թէ ոչ: Ամէն դէպքում ես կարծում եմ, որ խնդիրը շէնքը չէ, քանի որ եթէ  ցանկանային, մէկ այլ շէնք կը վարձակալէին, սակայն թիւրիմացութիւն է եղել:
-Ըստ ձեզ՝ շէնքը դարձաւ պատճառ նրանց ընդդիմադիր գործունէութիւնը կանխելու համա՞ր:
Այո, շէնքը պարզապէս պատճառ հանդիսացաւ: Սա առաջին դէպքը չէ, մեզ համար արդէն սովորական է, որովհետեւ ցանկացած ընտրութեան եւ լուրջ քաղաքական գոր- ծընթացի ժամանակ նման ճնշումների ալիք լինում է:

-Իսկ այդ ճնշումներն ուղղուած են բոլոր ընդդիմադիրների դէ՞մ, թէ՞ առաւել  եւ ճնշումներն ուժեղ են հայերի նկատմամբ:
Էլի հայ ներկայացուցիչներ կան, ովքեր համագործակցում են ընդդիմութեան հետ, բայց ես չեմ կարող ասել, թէ  ինչու են կենտրոնացած հէնց նրանց վրայ:

-Այդ երկու ներկայացուցիչների համար Ջաւախքում կա՞ յ ըմբոստութիւն,
թէ՞ անտարբերութիւն է:
Դեռ եւս տեսանելի բան չկայ, բայց կարծում եմ, որ իրենց թիմակիցները (նոյն խումբի պատկանող անհատները)  հաստատ կÿ ըմբոստանան:

-Ջաւախքում ինչպիսի՞ տրամադրուածութիւն կայ  ընտրութիւնների հետ կապուած, աւելի շատ ընդդիմութեա՞ն, թէ՞ իշխանութեան կողմն են :
Դեռ եւս ժողովուրդն, ընդհանուր առմամբ, կարծիք չունի, կողմնորոշուած չէ, բայց ամէն դէպքում՝ ժողովուրդն առնուազն հակաիշխանական է, որովհետեւ այս իշխանութիւնների օրոք բազմաթիւ խնդիրներ են առաջացել Ջաւախքում: Մենք առաջիկայում հանդէս կու գանք յայտարարութեամբ եւ  կը յայտնենք, թէ ում կը սատարենք, քանի որ դեռ պէտք է տեսնենք, թէ  որ քաղաքական ուժն ինչ ծրագիր ունի ազգային փոքրամասնութիւնների համար:

- Անձամբ դուք ո՞ր ուժի հետ էք  ձեր յոյսերը կապում:
Դեռ եւս ոչ մի, որովհետեւ դեռ  յստակ կողմնորոշում չունենք: Մեր պահանջների վերաբերեալ ոչ մի կուսակցութիւն դեռ եւս կարծիք չի յայտնել,  եւ իրենց ծրագրերում ազգային փոքրամասնութիւնների վերաբերեալ թափանցիկ կէտեր կան. լուրջ բան չկայ:

-Այս ընտրութիւններից ինչ-որ ակնկալիքներ ունէ՞ք:
Մեծ հաշիւով ոչ, կարծում եմ՝ ամէն ինչ նոյն կերպ, նոյն հունով կ'ընթանայ: Իշխանութիւնները եւ յարակից ուժերը  ցոյց են տալիս, որ ամէն կերպ պահելու են իշխանութիւնները: