Print
Category: Հայաստան-Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը արձագանգ կը հանդիսանայ ատրպէյճանական կողմի՝ Խոջալուի դէպքերուն հետ կապուած անդադար հնչող անհիմն շահարկումներուն:

ԼՂՀ արտաքին գործոց նախարարութիւնը ցաւով կը նշէ, թէ մինչեւ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացած Ատրպէյճանի կողմէ կատարուած այդ յանցագործութիւնները:
Ստորեւ կը ներկայացնենք գրութիւնը.-

Ադրբեջանում սկսուել է աւանդական հակահայկական քարոզարշաւը՝ կապուած Խոջալու բնակավայրի (գիւղ ԼՂՀ տարածքում) 1992թ.ի դէպքերի հետ, երբ վերջինը 1988-90թթ.ին Ադրբեջանական ԽՍՀի կողմից ակտիւօրէն բնակեցւում էր, մասնաւորապէս, Ուզբեկստանի Ֆերգանայի հովտի թուրք-մեսխեթներով:

Ընդսմին, պաշտօնական քարոզչութիւնը չի խորշում ոչ մի միջոցից, նպատակ ունենալով հայկական կողմին ի ցոյց դնել որպէս ողբերգութեան մեղաւոր եւ համաշխարհային հանրութեան գիտակցութեանը եւ սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատեացութեան թոյնի մի նոր չափաբաժին: 1992թ. Փետրուարի 25-26ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները կազմակերպեցին մարտական գործողութիւն՝ նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մօտակայ օդանաւակայանը եւ վնասազերծել հակառակորդի՝ հէնց Խոջալուում գտնուող կրակակէտերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկւում էին յարձակումների, «Ալազան» եւ «Կրիստալ» տեսակի կայանքների եւ «Գրադ» տեսակի ռէակտիւ համազարկային կայանքի կանոնաւոր հրետակոծումների: Նախքան Խոջալուի կրակակէտերի ոչնչացումը սպանուել էին աւելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, մօտակայ կոլտնտեսային եւ անհատական հողատարածքներից առեւանգուել՝ հարիւրաւոր մարդիկ, քշուել՝ հազարաւոր գլուխ խոշոր եւ փոքր եղջերաւոր անասուններ:

Ահաւոր լուսանկար մը, որը սակայն որեւէ կապ չունի
Խոջալուի դէպքերով, այլ 1978ին,
ծայրայեղ ազգայնամոլ
«Գորշ գայլերու» Ալեւիներու դէմ իրագործուած բոկրոմներէն է,

ուր 111 հոգի սպաննուեցաւ

Շարունակուող շրջափակման, մեծ թուով փախստականների, վառելիքի բացակայութեան, ձեռնարկութիւնների հարկադիր պարապուրդի, միջշրջանային ճանապարհների պաշարման եւ այլ պատճառներով ԼՂՀում, եւ մասնաւորապէս, մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծուած իրավիճակը գնալով՝ աւելի էր վատթարանում, սպառուել էին սննդամթերքը, դեղօրայքը, վառելիքը, որի հետեւանքով օդանաւակայանի ապաշրջափակումը եւ Խոջալուում հակառակորդի կրակակէտերի վնասազերծումը յոյժ կարեւոր քայլ էր Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ֆիզիկական գոյատեւման համար, որին Ադրբեջանը փորձում էր դատապարտել կործանման: Խոջալուի ռազմական բազայի չէզոքացման անհրաժեշտութիւնը, մասնաւորապէս, թելադրուած էր այնտեղ կենդանի ուժի եւ յարձակողական զէնքի կենտրոնացման փաստով: Ադրբեջանի իշխանութիւնները Խոջալու էին տեղափոխել ՕՄՕՆի բազմաքանակ ստորաբաժանումներ, բացի դրանից Խոջալուում հաստատուել էին Ադրբեջանի Ազգային ճակատի մարտիկները: ԼՂՀ ղեկավարութիւնը պարտաւոր էր կասեցնել Ադրբեջանի զինուած ուժերի կողմից պատրաստուող՝ հայկական Ասկերան շրջկենտրոնի, այնուհետեւ՝ Ստեփանակերտի գրոհի գործողութիւնը: Խոջալուի ազատագրման եւ օդանաւակայանի ապաշրջափակման մարտական գործողութիւնը սկսուեց 1992թ. Փետրուարի 25ին, ժամը 23:30ին եւ աւարտուեց Փետրուարի 26ին, ժամը 3ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչութեան համար թողեցին միջանցք՝ մարտական գործողութիւնների գօտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացուել էր: Միջանցքը ձգւում էր Խոջալուի արեւելեան ծայրամասից դէպի հիւսիս-արեւելք, Կարկառ գետի հունի երկայնքով եւ քաղաքի հիւսիսային ծայրամասից դէպի հիւսիս-արեւելք: Սակայն ադրբեջանական իշխանութիւնները ոչինչ չձեռնարկեցին մարտական գործողութիւնների գօտուց խաղաղ բնակչութեանը տարհանելու համար:

 







Այլ լուսանկար մը, որ Խոջալուի
կը վերագրուի, սակայն Թուրքիոյ մէջ 1983ին տեղի ունեցած
եւ բազմամարդ զոհեր յառաջացուցած ահաւոր երկրաշարժէն է:


Խոջալուի մարտական գործողութեան ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատեցին 13 հայ ռազմագերի, այդ թւում՝ 1 երեխայ եւ 6 կին, որպէս ռազմավար վերցրին 2 «Գրադ» MM-21 տեսակի ռէակտիւ համազարկային կայանք, «Ալազան» տեսակի 4 կայանք, մէկ 100մմ հաուբից եւ 3 միաւոր զրահատեխնիկա: ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայութիւնը Խոջալուում եւ նրա մերձակայքում յայտնաբերեց խաղաղ բնակիչների 11 դի: Տարածքը, ուր յետագայում նկարահանուել էին կադրեր՝ բազմաթիւ սպանուածների մարմիններով, գտնւում է Աղդամ քաղաքից 3կմ եւ Խոջալուից 11կմ հեռաւորութեան վրայ, եւ մինչեւ ընդհուպ 1993թ. ամրանը Աղդամի անկումը, գտնւում էր ադրբեջանական կազմաւորումների մշտական վերահսկողութեան տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղեան բանակի ստորաբաժանումների մուտքը: ԼՂՀ իշխանութիւնները Խոջալուի կրակակէտերի ճնշմանն ուղղուած գործողութեան նախապատրաստման մասին նախօրօք, դեռ եւս 2 ամիս առաջ, տեղեկացրել էին ադրբեջանական կողմին, ինչը բազում անգամ հաստատուել էր նաեւ Ադրբեջանի պաշտօնական անձանց կողմից, մասնաւորապէս, այն ժամանակ նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչների շարասիւնը, ինչպէս վերը նշուել է, գնդակահարուել էր Աղ

դամի մատոյցներում, ԼՂՀ եւ Ադրբեջանի Աղդամի շրջանի միջեւ ընկած սահմանին, ինչն աւելի ուշ հաստատել է Մութալիբովը՝ այդ յանցաւոր ակտը կապելով իրեն իշխանութիւնից հեռացնելուն ուղղուած՝ ընդդիմութեան փորձերի հետ, տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատուութիւնը դնելով նրա վրայ: Յետագայում տարածուեցին ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւի կողմից նկարահանուած կադրեր, ում նաեւ թոյլատրել էին մուտք գործել հայ եւ ադրբեջանցի զոհուած անձանց փոխանակման վայր:

Յայտնի է, որ Մուստաֆաեւը նկարահանումները իրականացրել է երկու անգամ՝ երկու օրուայ տարբերութեամբ: Ֆիլմից երեւում է, որ երկրորդ նկարահանման ժամանակ որոշ դիակներ այլանդակուել էին: 1992թ. Մարտի 2ին զանգուածային սպանութիւնների վայր կատարած երկրորդ թռիչքի ժամանակ լրագրողները նկատել էին, որ գետնին գտնուող դիակների դիրքը եւ նրանց վնասուածքների ու վէրքերի աստիճանը, առաջին զննման հետ համեմատած, ապշեցուցիչ կերպով փոփոխուել է: Եւ դա այն տարածքում, որը մինչ 1993թ. ամառը ամբողջութեամբ վերահսկւում էր Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից: Հէնց այս փաստն են ջանադրաբար թաքցնում ադրբեջանական քարոզիչները: Միանգամայն ակնյայտ է, որ մարմինների դիրքը փոփոխուել էր կատարուածի ամբողջ մեղքը հայկական կողմի վրայ բարդելու նպատակով, ստեղծելով այն բանի տեսլականը, թէ խոջալուեցինե

րը սպանուել են հայկական կողմից արձակուած կրակոցներից: Տուեալ հանգամանքը այնքան էր ապշեցրել Մուստաֆաեւին, որ նա դրա մասին անձամբ տեղեկացրել է անձամբ նախագահ Մութալիբովին, որն այդ ժամանակ արդէն ակնյայտօրէն կռահում էր ողբերգութեան պատճառները: Մութալիբովը պատասխանեց յիրաւի մարգարէական խօսքերով. «Չինգիզ, ոչ մէկին ոչ մի բառ չասես այն մասին, թէ նկատել ես, որ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դէպքում քեզ կը սպանեն»: Կասկածելով, թէ կատարուածը հայկական կողմի ձեռքի գործն է, Մուստաֆաեւը սկսեց անկախ հետաքննութիւն: Սակայն Մոսկուայի «ՏՐ-ՓՐԵՍՍ» տեղեկատուական գործակալութեանը խոջալուեցիների դէմ տեղի ունեցած յանցանքներին ադրբեջանական կողմի հնարաւոր մասնակցութեան մասին իր տուած տեղեկատուութիւնից յետոյ, լրագրողը սպանուեց Աղդամից ոչ հեռու, չպարզուած հանգամանքներում: Ի դէպ, նոյն ճակատագրին արժանացաւ նաեւ դաշտային հրամանատար Ալայ Եակուբը, որը անզգուշութիւն էր ունեցել յայտարարելու, թէ «ինքը կարող էր լոյս սփռել Նախիջեւանիկի մօտ /Խոջալուի մերձակայ հայկական գիւղ/ տեղի ունեցած սպանդի վրայ, ինչպէս նաեւ, էական մանրամասներ յայտնել պետական գործիչներին տեղափոխող ուղղաթիռի՝ վերջերս Ղարաբաղի օդային տարածքում կործանուելու մասին», որի պատճառով էլ 1993թ. ամրանը իշխանութեան եկած Ադրբեջանի Ազգային ճակատը ձերբակալեց նրան եւ բանտախցում մահուան հասցրեց:

Չեխ լրագրող Դանա Մազալովան, որը ադրբեջանցիների անուշադրութեան հետեւանքով յայտնուել էր մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցուցադրել էին «հայերի կողմից սրբապղծուած դիակները», նկատեց վերջիններիս վիճակի էական տարբերութիւններ: Իրադարձութի

ւններից անմիջապէս յետոյ լինելով տեղում ՝ Մազալովան դիակների վրայ ոչ մի վայրագութեան հետքեր չէր տեսել: Իսկ ահա երկու օր անց լրագրողներին ցուցադրուեցին արդէն նկարահանումների համար «պատրաստած»՝ այլանդակուած մարմինները: Խոջալուի կրակակէտերի ճնշման մարտական գործողութեան որոշ մանրամասնութիւններ առ այսօր պատուած են մթութեան քօղով, ինչն էլ ակտիւօրէն շահարկում է պաշտօնական Բաքուն՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Ղարաբաղեան հիմնախնդրի համատեքստում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին եւ արտաքին տեղեկատուական, աւելի ճիշդ, ապատեղեկատուական քաղաքականութեան անկիւնաքարերից մէկը:

 

Այս լուսանկարին կարելի է հանդիպիլ Խոջալուի մասին
ազերիական տեսակէտը քարոզող բազմաթիւ կայքէջերու մէջ:

Պարզ հարցադրում մը սակայն ամէն մարդ կրնայ կատարել,
երբ ծանօթ է թէ իրադարձութիւնները կատարուեցան
25-26 Փետրուար 1992ի գիշերը եւ դիակները վերցուեցան 2 Մարտին՝
«Ինչպէ՞ս կարելի է կմախք դառնալ մի քանի օրուան ընթացքին...»:


Այնինչ Խոջալուի իրադարձութիւնների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտօնեաների, իրաւապաշտպանների, լրագրողների եւ հէնց Խոջալուի բնակիչների կողմից արուած արտայայտութիւններն ու գնահատականները ամբողջովին հերքում են Բաքուի ստայօդ վարկածները: Այսպէս, ադրբեջանցի իրաւապաշտպան Արիֆ Իւնուսովը գրում է. «Քաղաքը եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհ են մատուցուել քաղաքական նպատակին» (ադրբեջանական «Զերկալօ» թերթ, 1992թ. Յուլիս): Թամերլան Կարաեւը, որը ժամանակին Ադրբեջանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահն էր, վկայում է. «Ողբերգութիւնն իրականացրել են Ադրբեջանի իշխանութիւնները», կոնկրետ՝ «վերեւում նստածներից մէկը» (ադրբեջանական «Մուխալիֆա»չ թերթ, 1992թ. Ապրիլի 28):
Ինքը՝ Հէյդար Ալիեւն է խոստովանել, որ Խոջալուի դէպքերի «մեղաւորը նաեւ Ադրբեջանի նախկին ղեկավարութիւնն է»: Դեռ եւս 1992թ. Ապրիլին նա, համաձայն «Բիլիք-Դունեասը» գործակալութեան հաղորդագրութեան, արտայայտեց ցինիզմի հրէշաւոր մի միտք. «Արիւնահեղութիւնը մեր օգտին է լինելու: Մեզ պէտք չէ միջամտել դէպքերի ընթացքին»: Աւելի ուշ, երբ արդէն իշխանութեան ղեկին էին Ազգային ճակատի ներկայացուցիչները, իր ձերբակալութիւնից քիչ առաջ Ադրբեջանի նախկին ազգային անվտանգութեան նախարար Վագիֆ Հուսէյնովը, ակնարկելով Բաքուի ԱԱՃի որոշ քաղաքական գործիչների, յայտարարեց, որ «1992թ. Բաքուի յունուարեան իրադարձութիւնները եւ Խոջալուի իրադարձութիւնները միեւնոյն մարդկանց ձեռքի գործն են»: Վերը շարադրուած փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահուան մէջ մեղաւորը ադրբեջանական կողմն է, որը հրէշաւոր յանցանք է գործել սեփական ժողովրդի հանդէպ՝ քաղաքական ինտրիգների պատճառով եւ յանուն իշխանական պայքարի: Յատկանշական է, որ տարէցտարի աճում է ադրբեջանական կողմից յայտարարուող՝ զոհերի թիւը: Խոջալուի կրակակէտերի ճնշումից մի քանի օր անց ադրբեջանական պաշտօնատար անձինք յայտնեցին զոհուածների թիւը՝ 100 սպանուած, մէկ շաբաթ անց՝ 1234. խորհրդարանական յանձնաժողովը «ճշգրտեց» այն՝ 450. Հէյդար Ալիեւի կողմից արձակուած՝ «ադրբեջանցիների ցեղասպանութեան» վերաբերեալ հրամա

նագրում արդէն խօսւում էր հազարաւոր սպանուածների մասին: Այնինչ, Խոջալուի գործողութեան իրականացման պահին այդքան խաղաղ բնակիչներ այնտեղ չեն եղել, ինչը, ի դէպ, հաւաստում են նաեւ ադրբեջանական պաշտօնական աղբիւրները:
Խոջալուի մօտաւորապէս 2-2.5 հազար բնակիչների, այսինքն նրանց, ովքեր իրականում ապրում էին բնակավայրում, այլ ոչ թէ գրանցուած էին այնտեղ՝ վերջինիս քաղաքի կարգավիճակ տալու նպատակով ծաւալուած յախուռն շինարարութեան ընթացքում, մեծ մասը լքել էին բնակավայրը նախօրօք: Այսպէս, 1993թ. Ապրիլի վերջին Պրահայում ԵԱՀԽ համաժողովում ԱՀ ԱԳՆ կողմից տարածուեց թիւ 249 փաստաթուղթը, որը կոչւում էր «Ղարաբաղի վերին հատուածում գտնուող եւ հայկական զինուած ուժերի կողմից գրաւուած ադրբեջանաբնակ եւ խառը գիւղերի ցուցակ»: Այդ փաստաթղթի «Խոջալու» ա

նուանման դիմաց գտնուող «բնակչութիւն» սիւնակում նշուած էր 855 թիւը: 1992թ. Մարտի առաջին տասնօրեակում ադրբեջանցի լրագրողներ Իլեա Բալախանովան եւ Վուգար Խալիլովը «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի գրասենեակ բերեցին խոջալուեցիների մահուան վայրի նկարահանումների մի տեսաերիզ, որը բաքուեցի հեռուստալրագրողներ էին պատրաստել անմիջապէս դաշտի վերեւում պտտուող ռազմական ուղղաթիռից:
Փաստացի գրասենեակում բոլոր գտնուողները համաձայնուեցին, որ տեսաերիզում պատկերուած զոհերի թիւը չի գերազանցում 50-60 հոգուց: Հարկ է նաեւ նշել, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից մերկացուել է ադրբեջանական մի շարք կայքերում, այդ թւում՝ Ադրբեջանում յարգուած «Հէյդար Ալիեւի հիմնադրամի» կայքէջում դրուած կեղծ լուսանկարը, որն իբր թէ վկայում է Խոջալույում ադրբեջանցիների զանգուածային սպանութիւնների մասին: Իրականում սակայն լուսանկարը անմիջական կապ ունի Կոսովոյի իրադարձութիւնների հետ: Բանից անտեղեակ մարդկանց մոլորութեան մէջ գցելու նպատակով ադրբեջանական քարոզչութեան կողմից օգտագործւում են նաեւ այլ բացայայտ կեղծիքներ, մասնաւորապէս, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի լուսանկարներ: Իր հրաժարականից մէկ ամիս անց Մութալիբովը չեխ լրագրող Դանա Մազալովային տուեց հարցազրոյց, որը հրապարակուեց «Նեզաւիսիմաեա գազետա» թերթում:
Խօսելով Խոջալուի մասին, Մութալիբովը նշեց, «Ինչպէս պատմում են այն խոջալուեցիները, ովքեր փրկուել են, այդ ամէնը կազմակերպուել էր նրա համար, որպէսզի պատճառ լինէր իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թէ հայերը, ովքեր շատ յստակ եւ բանիմացութեամբ են վերաբերւում նման իրավիճակներին, կարող էին թոյլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն նրանց ֆաշիստական գործողութիւնների մէջ մերկացնող փաստաթղթեր: Դատողութիւնների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից այնուամենայնիւ թողնուել էր: Այդ դէպքում նրանց ինչի՞ն էր պէտք կրակել: Մանաւանդ, Աղդամին յարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բաւականաչափ ուժեր, որպէսզի դուրս գային եւ օգնէին

մարդկանց»: Գրեթէ 10 տարի անց Ադրբեջանի նախկին նախագահը հաստատեց իր միտքը «Նովոյէ վրեմեա» թերթին տուած հարցազրոյցում. «Ակնյայտ էր, որ խոջալուեցիների գնդակահարութիւնը ինչ-որ մէկի կողմից կազմակերպուել էր Ադրբեջանում իշխանափոխութիւն կատարելու համար»: «Մոնիտոր» անկախ թերթի ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը 2005թ. Փետրուարին 10 օր անցկացրեց ԼՂՀում, ինչի մասին պատմեց իր նիւթերում եւ հարցազրոյցներում: Նա նոյնիսկ իրեն թոյլ տուեց կասկածել Խոջալուի մի խումբ բնակիչների մահուան մասին Բաքուի պաշտօնական վարկածի մէջ, «Մի քանի տարի առաջ Նաֆթալանում ես հանդիպեցի ժամանակաւոր այնտեղ ապրող խոջալուեցի փախստականների հետ, որոնք բացէիբաց խոստովանեցին ինձ, որ դեռ եւս յարձակումից մի քանի օր առաջ հայերը անընդհատ բարձրախօսներով զգուշացնում էին բնակչութեանը՝ ծրագրուող գործողութեան մասին, առաջարկում էին քաղաքացիական բնակչութեանը՝ լքել բնակավայրը եւ շրջափակումից դուրս գալ մարդասիրական միջանցքով, Կարկառ գետի երկայնքով: Իրենց իսկ՝ խոջալուեցիների խօսքերով, իրենք օգտուել էին այդ միջանցքից եւ իրօք միջանցքից այն կողմ գտնուող հայ զինուորները կրակ չեն բացել նրանց վրայ: Ծանօթան

ալով աշխարհագրական տեղանքին, ես լիովին համոզուած եմ, որ հայկական միջանցքի բացակայութեան մասին ենթադրութիւնները անհիմն են: Միջանցքը իրօք կար, հակառակ դէպքում, ամբողջովին շրջափակուած եւ արտաքին աշխարհից մեկուսացուած խոջալուեցիները ոչ մի կերպ չէին կարող ճեղքել օղակը եւ շրջափակումից դուրս գալ: Սակայն յաղթահարելով Կարկառ գետից այն կողմ ընկած տեղանքը, փախստականների շարանը մասնատուել է, եւ չգիտես ինչու, խոջալուեցիների մի մասն ուղղուել է Նախիջեւանիկի կողմը: Երեւում է, ԱԱՃ գումարտակները հետամուտ էին ոչ թէ խօջալուցիների ազատագրմանը, այլ դէպի Ա. Մութալիբովի տապալում տանող ճանապարհի մեծ արեան»: Ղարաբաղից Ֆատուլաեւի առաջին տեսանիւթը «Մոնիտորում» հրապարակուելուց մի քանի օր յետոյ, 2005թ. Մարտի 2ին, Բաքւում, իր սեփական տան շեմին անյայտ անձի կողմից գնդակահարուեց թերթի խմբագիր Էլմար Հուսէյնովը: Ինքը՝ Էյնուլա Ֆատուլաեւը, դատապարտուեց մի ամբողջ փունջ մեղադրանքների, այդ թւում՝ պետական դաւաճանութեան համար: ԱՀ պաշտպանութեան նախկին նախարար Ռահիմ Գազիեւը նոյնպէս հաւաստում է, որ Խոջալույում «Մութալիբովի համար թակարդ էր պատրաստուած»: Դրանով իսկ խոջալուեցիների զանգուածային սպանութեան կազմակերպիչները հասան միանգամից երկու նպատակի. հեռացրին ԽՍՀՄ փլուզումից յետոյ ոչ պիտանի դարձած Ա. Մութալիբովին եւ ստացան անմարդկային մեթոդներով պատերազմ վարելու մէջ հայերին մեղադրելուն ուղղուած աղմկայարոյց արշաւի պատրուակ:  Ընդսմին, մի տես

ակ երկրորդ պլան մղուեց այն փաստը, որ Փետրուարի 13ից ադրբեջանական բանակը սկսեց «Գրադ»ից մեթոդաբար աւերել 55-հազարանոց Ստեփանակերտը եւ յարակից հայկական միւս բնակավայրերը: Helsinki Watch-ի 1992թ. Ապրիլի 28ի հարցազըրոյցում Խոջալուի բնակչուհիներից մէկն ասել է. «Հայերը ներկայացրել էին վերջնագիր, որ Խոջալուի բնակիչների համար աւելի լաւ կը լինի քաղաքից հեռանալ սպիտակ դրօշով: Ալիֆ Հաջիեւը (Խոջալուի պաշտպանութեան ղեկավարը) այդ մասին մեզ յայտնեց Փետրուարի 15ին (գրոհից 10 օր առաջ), բայց դա չվախեցրեց ինձ եւ միւսներին: Մենք երբեք չենք հաւատացել, որ նրանք կը կարողանան  գրաւել Խոջալուն»: Այնուամենայնիւ, այդ նախազգուշացումների արդիւնքում Խոջալուի խաղաղ բնակչութեան մեծ մասը, տեղեակ լինելով պատրաստուող գրոհի մասին, նախապէս տեղափոխուեցին անվտանգ վայր: Խոջալուից զանգուածային տարհանումը լայնօրէն լուսաբանւում էր ադրբեջանական ռադիոյով եւ հեռուստատեսութեամբ: Ըստ որում, ադրբեջանական մամուլը նպատակաուղղուած ձեւով բացասական վերաբերմունք էր ձեւաւորում աւանը լքող խոջալուցիների նկատմամբ եւ անընդհատ անարգանքի սիւնին գամում նրանց: Նշենք, որ քաղաքի վերածուած Խոջալուն առաջին հե

րթին լքում էին հէնց բռնի ուժով այնտեղ վերաբնակեցուած մարդիկ, հիմնականում թուրք-մեսխեթները, չնայած նրան, որ վերջիններիս համար անընդհատ խոչընդոտներ էին ստեղծւում: Աւելին, հայկական կողմից արդէն զգուշացուած Խոջալուի քաղաքային վարչակազմը բնակչութեան տարհանման համար օգնութիւն էր խնդրում, բայց ապարդիւն:


«Համաս»ի զոհերը
կը ներկայացուին որպէս Խոջալուի զոհեր...

Այսպէս, Խոջալույի քաղաքապետը մոսկովեան «Մեգապոլիս-էքսպրես» թերթին տուած հարցազրոյցում նշել է, որ «քաղաքի գրաւման գործողութեան մասին տեղեկութիւններ ստանալուց յետոյ, ես խնդրեցի Աղդամից ուղղաթիռներ ուղարկել ծերերի, կանանց եւ երեխաների փոխադրման համար: Մեզ վստահեցնում էին, որ ապաշրջափակման գործողութիւն է պատրաստւում: Բայց օգնութիւն այդպէս էլ չցուցաբերեցին»: Իսկ Ադրբեջանի ազգային ճակատի Աղդամի բաժանմունքի վարչութեան անդամ Ռ. Հաջիեւը պնդում էր, «Մենք կարող էինք օգնել խոջալուեցիներին, կային եւ ուժեր, եւ հնարաւորութիւն: Սակայն հանրապետութեան ղեկավարները ցանկանում էին ժողովըրդին ցոյց տալ, որ իրենք ուժ չունեն եւ նորից օգնութեան կանչեն ԱՊՀ բանակին, նրա օգնութեամբ ճնշելով նաեւ ընդդիմութեանը»:
Ինչպէս տեսնում ենք, Խոջալուի բնակիչները ուղղակի թողնուել էին բախտի քմահաճոյքին, դեռ աւելին, նրանց վիճակուելու էր դառնալ իշխանական պայքարի զոհեր: Այնուամենայնիւ, մարտական գործողութիւնից առաջ Խոջալուի քաղաքացիական բնակչութեան մի մասը լքել էր բնակավայրը, եւ 1992թ. Փետրուարի վերջերին տարբեր աղբիւրների տեղեկութեամբ այստեղ մնացել էին 1000ից մինչեւ 2500 մարդ, որոնց նշանակալի մասը կազմում էին ադրբեջանական զինուած կազմաւորումները: «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի դիտորդները Խոջալուի աւերածութիւնների զննման ժամանակ հաստատեցին հրետակոծութեան, այլ ոչ թէ յամառ փողոցային մարտերի փաստը, որոնց արդիւնքում կարող էին աւելի շատ զոհեր լինել: Պէտք է նաեւ նշել, որ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի պահուածքը կարգաւորող համապատասխան հրամանի, խստօրէն արգելուած էին բռնարարքները հակառակ կողմի խաղաղ բնակչութեան հանդէպ:
Խոջալույում մնացած բոլոր խաղաղ բնակիչները տեղափոխուել էին Ստեփանակերտ, իսկ մի երկու օր անց, իրենց կամքի համաձայն, առանց որեւէ նախապայմանների առաջադրման՝ յանձնուել էին ադրբեջանական

կողմին: Խոջալուի բնակիչներին Ադրբեջանին կամաւոր յանձնելու փաստը, մանրազնին հետաքննութիւնից յետոյ, հաստատուեց Մոսկուայի «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի միութեան եզրակացութեան մէջ, ինչպէս նաեւ այդ մասին վկայութիւն տրուեց պետերբուրգցի լրագրող Սուետլանա Կուլչիցկայիայիի վաւերագրական ֆիլմում:
Գործողութեան աւարտից յետոյ «Արցախ» հանրապետական փրկարարական ծառայութեան ջոկատները Խոջալույում եւ նրա մերձակայքում, բացի զինուած ջոկատների զինուորական համազգեստով անդամներից, յայտնաբերել էին 11 քաղաքացիական անձանց դիակներ, այդ թւում մէկ երեխայի եւ չորս կանանց: Այսպիսով, քօղազերծւում են ադրբեջանական կողմի պնդումները, այսպէս կոչուած, Խոջալուի ադրբեջանական խաղաղ բնակչութեան զանգուածային ոչնչացման մասին: Այդ մասին են վկայում նաեւ ադրբեջանական զինուորականների ռադիօբռնումները Աղդամում, որոնք յետագայում հրապարակուել են հէնց ադրբեջանական ԶԼՄներում: Մոսկովեան «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի զեկուցագրում նշւում է, որ Աղդամում, որտեղ գտնւում էին բոլոր փախստականները, անց է կացուել 181 դիակների (130 արական սեռի, 51 իգական սեռի, այդ թւում նաեւ 13 երեխաների) պետական դատաբժշկական փորձաքննութիւն: Փորձագէտների եզրակացութիւնից հետեւում է, որ 151 մարդու մահուան պատճառ էր հանդիսացել հրազէնային վիրաւորումը, 20 մարդունը՝ բեկորային վիրաւորումը, 10 մարդունը՝ բութ առարկայով հասցուած հարուածը:


ԼՂՀ պաշտօնական մարմինները դիտորդներին յայտնեցին, որ իրենց կողմից Աղդամ են յանձնուել մօտ 130 դիակներ (Խոջալուի եւ Նախիջեւանիկի մօտ բոլոր զոհուածները), որոնցից 96ը յուղարկաւորուել էին Աղդամում, իսկ մնացածներին տարել էին հարազատները: Տարբեր աղբիւրների տուեալների համադրումը, այդ թւում՝ ադրբեջանական, համոզիչ կերպով ցոյց է տալիս, որ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը չէին ծրագրել եւ, առաւել եւս, ոչ մի գործողութիւն չէին ձեռնարկել Խոջալու բնակավայրի քաղաքացիական բնակչութեան զանգուածային ոչնչացման ուղղութեամբ: Հարկ է նշել նաեւ, որ Փետրուարի 26ին Խոջալուում պահւում էին 47 հայազգի ռազմագերիներ, սակայն գործողութեան աւարտից յետոյ այնտեղ մնացել էին միայն 13 հոգի (նրանց թւում մէկ երեխայ եւ վեց կին), մնացած 34ը ադրբեջանցիների կողմից տարուել էին ան-յայտ ուղղութեամբ եւ չկան տեղեկութիւններ այն մասին, որ իրօք նրանք յետագայում գտնուել են ադրբեջանական գերեվարութեան մէջ: Ընդհանրացնելով վերը նշուածը, կարելի է արձանագրել, որ Խոջալուի բնակիչները դարձել էին Բաքուի իշխանութիւն

ների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետեւ այդ ողբերգութիւնը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի (դրամագլուխի): Խոջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանութիւնների կողմից կատարուած դաւաճանութիւնը պաշտօնական Բաքուն փորձում է ներկայացնել որպէս հայերի վրէժխնդրութիւն՝ Սումգայիթում կազմակերպուած արիւնալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչութիւնն իրականացւում է վառ արտայայտուած անուանարկումներով եւ հայերի դէմ ուղղուած էթնիկ անզսպութեան եւ ատելութեան շիկացմամբ:
«Խոջալու» խաղաքարտը կանոնաւոր կերպով խաղարկելով՝ պաշտօնական Բաքուն փորձում է միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում, Խանլարում եւ Ադրբեջանի (որի ողջ տարածքով մէկ փաստօրէն բացէիբաց իրականացւում էր հայերի բնաջնջում) այլ բնակավայրերում, ինչպէս նաեւ ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնաւորապէս, Մարաղա գիւղում (ուր 1992թ. Ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնաւոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշուեյարդար տեսան մօտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ) կազմակերպուած հայկական կոտորածներից:
Ցաւօք, համաշխարհային հանրութեան կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացել Ադրբեջանի կողմից կատարուած այդ յանցագործութիւնները: