Երեւան, 26 Յունուար, 2012թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր շնորհաւորանքներն է յղում Հիմնադրամի Ֆրանսայի տեղական մարմնին եւ ողջ ֆրանսահայ համայնքին՝ Ֆրանսայի սենատի կողմից ցեղասպանութիւնների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման կապակցութեամբ:
Հայաստանի եւ Ֆրանսայի պատմութեան մէջ այս կարեւորագոյն իրողութիւնը եկաւ եւս մէկ անգամ փաստելու, որ ֆրանսահայ համայնքը տասնեակ տարիներ ոչ միայն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանում եւ Արցախում արդէն 20 տարի իրականացուող հայրենաշինութեան գործում, այլեւ մարդկութեան պատմութեան համատեքստում միջազգային հանրու- թեան կողմից հայ ժողովրդի պատմական էջերում տեղ գտած բախտորոշ իրադարձութիւնների ճշմարիտ լուսաբանման եւ դրանց ճանաչման երկարամեայ դժուարին գործընթացում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ