Արցախէն Յունաստան ժամանած պատանիները արդէն վերադարձած են Սիրոս կղզիէն եւ այս օրերուս կը հիւրընկալուին «Խածիքիրիաքիօ» հաստատութենէն ներս։
Այդ պատանիներէն՝ Հատրութի շրջանէն 12 տարեկան Մարիամ Միրզոյեան արձակուրդին ընթացքին գրած է հետեւեալ բանաստեղծութիւնը, որ մեզի փոխանցեց.
Մայր իմ սուրբ ու բարի,
Միակ վարդն առանց փշի,
Ջուր չեն անցել անհամար
Անքուն գիշերներն ինձ համար,
Երբ դու կողքիս չես լինում,
Սիրտն է իմ քեզ կարօտում,
Ամենալաւն այս աշխարհում,
Միշտ եղիր այդպէս ժպտուն։
***
Փոքրիկ քոյր իմ սիրելի,
Կողքիդ լինել կ’ուզէի,
Պահերին ուրախ ու տխուր
Իմ կողքին ես եղել դու,
Ուզում եմ քեզ պինդ գրկեմ՝
Կարօտս սրտիցս հանեմ,
Երբեք չլինես տխուր,
Իմ քո՛յր, Մադլենա՛, եւս քեզ շատ եմ սիրում։
***
Երանի՜ այս աշխարհում
Տխուր մանուկ չլինի,
Երանի՜ ոչ մի տեղ,
Ոչ մի հիւանդ չլինի,
Եւ եթէ այս աշխարհում,
Ինչ¬որ մանկան սիրտ լացի՝
Թող որ Աստուած անպայման
Նրան հրճուանք պարգեւի։
***
Ես իմ հայրենի երկրի՝
Պայծառ արեւն եմ սիրում,
Մեր նրբերանգ ծաղիկների՝
Հրաշալի բոյրն եմ սիրում,
Կապոյտ ու ջինջ երկնքի՝
Արեւակների երգը սիրուն,
Ու իմ պապի տնկած ծառի
Քաղցրահամ ծիրանն եմ սիրում։