2016ին պետութիւնը 1783 անվճար տեղ պիտի յատկացնէ՝ Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններուն մէջ ուսանելու համար։ Այս մասին յայտնած է Գնահատման եւ Պատրաստութեան Կեդրոնի համակարգչային եւ վերլուծական աշխա
տանքներու բաժինի պետ Գուրգէն Չլինգարեան:
Ըստ անոր՝ 1585 տեղ յատկացուած է հայկական համալսարաններուն մէջ ուսում ստանալու համար, իսկ 120՝ ռազմական մասնագիտութեան հետեւողներուն համար, 10ական տեղ յատկացուած է Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանին եւ Լոմոնոսովի անուան Մոսկուայի պետական համալսարանի երեւանեան մասնաճիւղին։
Չլինգարեան նշած է, որ կան նաեւ 53 պահեստային տեղեր: «Որոշակի արտօնութիւններ է տրուած նաեւ հաշմանդամութիւն ունեցողների եւ երեխաներին այն զինծառայողների, որոնք զոհուել են իրենց պարտականութիւնները կատարելիս: Ամէն տարի մեզ դիմում են ազգային փոքրամասնութիւնների համայնքների ղեկավարներից, հիմնականում եզդիներից՝ անվճար տեղեր տրամադրելու խնդրանքով:
Հիմնականում, այդպիսի խնդրանքները բաւարարւում են նախարարութեան կողմից»,- նշած է ան։ Ընդունելութեան քննութիւններու առաջին փուլը աւարտած է, երկրորդ փուլը պիտի սկսի 2 Յուլիսին։