Հ.Հ. նախագահի հրամանագիրներով` Մայիս 28ի Հանրապետութեան Տօնին առթիւ պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհուած են գիտութեան, կրթութեան, տնտեսութեան, առողջապահութեան, մշակոյթի ոլորտներու, արուեստի ու մարզանքի բնագաւառներու, սփիւռքի շարք մը
ներկայացուցիչներու, ինչպէս նաեւ հայոց բանակի խումբ մը զինծառայողներու:
Պարգեւատրուածներու ցանկին մէջ են նաեւ 12 սփիւռքահայ գործիչներ.
- Ռոզի ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (Ռոզի ԱՐՄԷՆ), երգչուհի (ՖՐԱՆՍԱ) - Պատուոյ շքանշան։
- Վահէ ՋԱԶՄԱԴԱՐԵԱՆ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի վերստուգիչ յանձնաժողովի նախագահ (ՖՐԱՆՍԱ) - «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար»1ին աստիճանի մետալ։
- Արաքս ՄԱՆՍՈՒՐԵԱՆ, երգչուհի (ԱՒՍՏՐԱԼԻԱ) - «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար» 1ին աստիճանի մետալ։
Վարուժան ԻՍԿԵՆՏԷՐԵԱՆ, Աւստրալիոյ մէջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ (ԱՒՍՏՐԱԼԻԱ) - Մխիթար Գոշի մետալ։
- Ռոպերթ ԵՆԳԻԲԱՐԵԱՆ, Մոսկուայի Կառավարման Միջազգային Հիմնարկի տնօրէն, իրաւաբանական գիտութիւններու դոկտոր, փրոֆէսոր (Ռ.Դ.) - Մխիթար Գոշի մետալ։
- Աւետիս ՄԱՏԻԿԵԱՆ, «Ակցիա Առողջութիւն Հայաստան-Ֆրանսա» կազմակերպութեան նախագահ (ՖՐԱՆՍԱ) - Մխիթար Հերացիի մետալ։
- Սարգիս ԿԻՐԱԿՈՍԵԱՆ, բանաստեղծ (ԼԻԲԱՆԱՆ) - Մովսէս Խորենացիի մետալ։
- Դանիէլ Հեճինեան, նկարիչ (Ա.Մ.Ն.) - Մովսէս Խորենացիի մետալ։՞
- Սեդա ԳԱԼՈՅԵԱՆ, Մոսկուայի Լազարեան եղբայրներու անուան թիւ 2042 հանրակրթական դպրոցի տնօրէն (Ռ.Դ.) - Մովսէս Խորենացիի մետալ։
- Նապիլ ԹՈՒՄԷ հասարակական-մշակութային գործիչ, գրող (ՍՈՒՐԻԱ) - Երախտագիտութեան մետալ։
- Ժիրայր ՆԻՇԱՆԵԱՆ, «Ժիրայր Նիշանեան» հիմնադրամի նախագահ (Ա.Մ.Ն.) - Երախտագիտութեան մետալ։
- Վաղարշակ ՍԱՐԳՍԵԱՆ, «Փերմի Հայկական Մշակութային Կեդրոն» հասարակական կազմակերպութեան նախագահ (Ռ.Դ.) - Երախտագիտութեան մետալ։