Հեռախօսամարաթոն 2014ը արձանագրեց
աւելի քան 1.37 միլիոն եւրօ նուիրատուութեան խոստում
Երեւան, 25 նոյեմբերի, 2014թ.: Նոյեմբերի 19-ից 23-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ համաեւրոպական դրամահաւաք-հեռախօսամարաթոնը, որն արձանագրել է աւելի քան 1.37 միլիոն եւրօ նուիրատուութիւն եւ նուիրատը-ւութեան խոստում:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխաւորութեամբ կազմակերպուող դրամահաւաքին Փարիզից մասնակցել են նաեւ Գերմանիայի, Զուիցերիայի տեղական մարմինները, իսկ Յունաստանի տեղական մարմինը մարաթոնին միացել է Նոյեմբերի 22-ից 23-ը Աթէնքում անցկացուած դրամահաւաքով: Միջոցառմանն իր ակտիւ մասնակցութիւնն է ցուցաբերել նաեւ Բելգիայի հայ համայնքը:
Միջոցառումն այս տարի անցկացուել է՝ «Տաղանդ, հմայք եւ առատաձեռնութիւն» խորագրի ներքոյ: Ֆրանսիայի Փարիզ, Մարսէյլ, Թուլուզ եւ Լիոն քաղաքներում տեղակայուած կայաններից աւելի քան 750 կամաւոր զանգահարել է մասնակից երկրների շուրջ 60.000 հայ ընտանիքների ու կազմակերպութիւնների եւ յորդորել համայնքին ու բարի կամքի տէր մարդկանց մասնակցելու հայրենիքի շենացմանն ուղղուած ձեռնարկներին: Նման ուղերձով հանրութեանը դիմել են նաեւ միջոցառման կնքահայրն ու կնքամայրը՝ ֆրանսահայ երգիչ Փաթրիկ Ֆիորին եւ յայտնի հեռուստահաղորդավարուհի, մոտել, Ֆրանսայի Կարմիր Խաչի դեսպան Ատրիանա Քարեմպէն:
Նուիրաբերուած գումարներն այս տարի կ'ուղղուեն Վարդենիս-Մարտակերտ մայրուղիի շինութեան ամբողջացման, Տաւուշի մարզի գիւղատնտեսական տնտեսութիւնների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կեդրոնների կառուցմանը եւ սիրիահայերի աջակցութեանը:
Նուիրատւութեան խոստումներն ըստ երկրների՝
Ֆրանսա 1.246.344 եւրօ
Գերմանիա 71.345 եւրօ
Զուիցերիա 31.726 եւրօ
Յունաստան 21.000 եւրօ
Պելճիքա 6.000 եւրօ
Հեռուստամարաթոն 2014-ի գլխավոր
հովանաւոր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
«Հայաստան» համահայկական
հիմնադրամ