Print
Category: Հայաստան-Արցախ

Հայաստանի արտաքին գործոց նախարարի խօսքով՝ ՆԱԹՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրին մէջ ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ տեղ գտած ձեւակերպումները վնաս կը հասցնեն բանակցային գործընթացին ու տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան:

Էդուարդ Նալբանդեանը այսպիսի յայտարարութիւն կատարեց երէկ՝ Երեւան գտնուող Աւստրիոյ արտաքին գործոց նախարար Սեբաստիան Կուրցի հետ հրաւիրած ասուլիսի ժամանակ:
«Վստահ եմ՝ գիտէք, որ ՆԱԹՕ-ն բազմիցս յայտարարել է, որ չի զբաղւում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմամբ։ Իր աջակցութիւնն է յայտնել ե- ռանախագահող երկրների մօտեցումներին եւ ջանքերին, որոնք բազմիցս յայտարարել են՝ նախագահների մակարդակով հինգ յայտնի յայտարարութիւնների միջոցով, եւ այդ յայտարարութիւնները համահունչ են Հայաստանի մօտեցումներին»,- ըսաւ Նալբանդեանը։
«Այն դրոյթը, որը վերաբերում է Մոլտովայի եւ Հարաւային Կովկասում կոնֆլիկտների կարգաւորմանը, այնտեղ ձեւակերպումներ են ներառուել, որոնք ընդհանրացուած կամ ընտրովի մօտեցումներ են արտայայտում, որը չի համապատասխանում եռանախագահների գաղափարներին, առաջարկներին եւ մօտեցումներին։ Չի համապատասխանում նաեւ այն յայտարարութիւններին եւ որոշումներին, որոնք ընդունուել էին վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ-ի շըրջանակներում» ըսած է Նալբանդեանը։
ՆԱԹՕ-ի 2009, 2010 և 2012ի գագաթանաժողովներուն Հայաստանի նախագահը չէր մասնակցած այն պատճառով, որ հռչակագրերուն մէջ միայն նշուած էր, թէ ՆԱԹՕ-ն կը յարգէ Ատրպէյճանի, Վրաստանի, Մոլտովայի տարածքային ամբողջականութիւնը՝ որեւէ խօսք չընելով ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքի մասին: