Print
Category: Հայաստան-Արցախ

«Թող բոլորը բարի լինեն իրենց դիւանագիտական ու միջազգային օրէնքներով հանդերձ մարդու, ապագայ պետութեան իրաւունքները եւ գալիք ժողովրդի անվտանգութլան իրաւունքները ապահովել եւ ոչ թէ մեզ մատնանշել, թէ այս կամ այն պետութիւնը ոնց դուդուկ նուագի, եւ մենք որի տակ լամբադա պարենք, որի տակ՝ չառլեստոն: Մեր պարը բերդ պարն է,

իսկ մեր պարը պարել ենք եւ արդիւնքը իրենց աչքի առաջ քարտեզն է՝ գրաւեալ տարածքներով: Մենք ոչինչ չունենք տալու, դեռ ունենք վերցնելու»,- Aravot.am-ին ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդեանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի յայտարարութեանը, թէ Հայաստանը պէտք է վերադարձնի ազատագրուած 7 տարածքները: Պարոն Խուդավերդեանի խօսքով, «Մեր պատերազմում աշխարհ ենք կրել, այս պատերազմը բխում էր միայն հայի եւ հայաստանցու շահերից, ձեռքբերումն էլ՝ հայոց 3-րդ հանրապետութիւնն է, Ղարաբաղի անկախացումը եւ Հայաստանից խլուած տարածքները հետ վերցնելը: Աշխարհը իր խաղերր մեջ, մկրատով կտրած տարածքների վերաբաշխումների մէջ թող մեզ մաս չանի մսացուն մեզնից իր ոտնատակ թողնելու համար: Մենք մեր հարցը լուծել ենք:
Իսկ այդ մեծ պետութիւնները, որոնք կթու կովի, բայց գայլի երախով կովի կեցուածք են ընդունում մեր հանդէպ, մենք իրենց հետ չունենք տալիք ու առնելիք, պահելու ենք մերը եւ մերը պահելով՝ պահում ենք նաեւ աշխարհի դէմքը»:
Նրա համոզմամբ, ՀՀ իշխանութիւնները չեն արձագանգում նմանատիպ յայտարարութիւններին, որովհետեւ. «Իշխանութիւնները էնքան են կեղտոտուել այս կամ այն տէրութիւնների ոտքերի տակ երկու կոպեկի դիմաց թաւալ գալով, որ հիմա պատրաստ են բացի երկրի տարածքից նաեւ մեզ ստրկացման նետել: Հայաստանն այսօր քառաբեկուած երկիր է, իշխանութիւնը պատասխանատու չէ ժողովրդի եւ պետութեան տարածքի համար: Դրա համար չենք հասկանում մեր դաւադիր իշխանաւորների՝ այս կամ այն երկրի հետ իրենց մանկամիտ, միֆային խաղերը»:

Արփինէ ՍԻՄՈՆԵԱՆ
aravot