altԻր ­Փա­րիզ այ­ցե­լու­թեան մի­ջո­ցին, բա­րե­պա­տեհ ա­ռի­թը ու­նե­ցանք հար­ցազ­րոյց մը ու­նե­նա­լու հայ­կա­կան եր­գա­րո­ւես­տի մե­րօ­րեայ աստ­ղե­րէն ­Սի­րու­շո­յի հետ

- Ե՞րբ եւ ի՞նչ­պէս յայտ­նա­բե­րո­ւե­ցաւ, որ եր­գե­լու շնորհք ու­նիք։
- Ա­ռա­ջի­նը ծնող­ներս ե­րե­ւի հաս­կա­ցան, ո­րով­հե­տեւ եր­կու տա­րե­կան էի, երբ ար­դէն ամ­բող­ջա­կան եր­գեր էի եր­գում, եւ ա­ռա­ջին ան­գամ բեմ բարձ­րա­ցայ, երբ 7 տա­րե­կան էի։ 2 տա­րե­կա­նից սկսած եր­գում էի, մա­քուր նո­թա­նե­րով, բայց մայրս մի քիչ թե­րա­հա­ւա­տօ­րէն էր մօ­տե­նում, որ յան­կարծ այն­պէս չլի­նի, թէ ի­րեն է միայն թւում, որ եր­գում եմ։ ­Յե­տոյ երբ 6 տա­րե­կան էի, փոր­ձե­րի ժա­մա­նակ իր հետ միա­սին եր­գում էի, եւ ար­դէն հաս­կա­նա­լի դար­ձաւ, որ բնու­թիւ­նը ո­րո­շել է, որ պէտք է եր­գեմ, որ իմ մէջ ա­ւե­լի ու­ժեղ դա է ար­տա­յայ­տո­ւած՝ ե՛ր­գը։

- Ա­ռա­ջին ան­գամ ե՞րբ բեմ բարձ­րա­ցաք, ի՞նչ ա­ռի­թով։
- 7 տա­րե­կա­նիս, ­Քա­նա­տա­յում, մա­մա­յի մե­նա­հա­մեր­գի ժա­մա­նակ։ ­Մօրս մե­նա­հա­մերգն էր, հայրս հա­մեր­գի ռե­ժի­սորն էր, մեծ հա­մերգ էր։

- Ե­թէ եր­գիչ չըլ­լա­յիք, այ­սինքն՝ ե­թէ չյայտ­նա­բե­րո­ւէր, որ դուք այս տա­ղան­դը ու­նիք, ի՞նչ պի­տի ու­զէիք ը­նել կեան­քի մէջ։
- ­Հե­տաքրք­րու­թիւնս շատ բա­նե­րի հան­դէպ է, հիմ­նա­կա­նում՝ ա­ւե­լի այն ո­լորտ­նե­րը, ո­րոնք ստեղ­ծա­գոր­ծա­կան են։ Այ­սինքն՝ կը ստեղ­ծա­գոր­ծէի ա­մէն դէպ­քում։ Եր­բեմն մտա­ծում եմ, որ մի գու­ցէ ինձ ման­կուց հե­տաքր­քիր է ե­ղել հնա­գի­տու­թիւ­նը։ Ե­րե­ւի ինչ որ տեղ դա ար­տա­յայտ­ւում է եր­գե­րիս մէջ էլ։ Ո­րով­հե­տեւ սի­րում եմ պատ­մու­թիւ­նը, հայ­կա­կան ե­րաժշ­տու­թեան պատ­մու­թիւ­նը եւ եր­գե­րիս մէջ օգ­տա­գոր­ծում եմ հա­տո­ւած­ներ հին հայ­կա­կան եր­գե­րից։

- Ու­րեմն այդ­պէս կը բա­ցատ­րո­ւի հայ­կա­կան զար­դե­րու հան­դէպ ձեր սէրն ու «Պ­ռե­գո­մէշ»ի ստեղ­ծու­մը։
- Ա­յո, այժմ ու­նեմ երկ­րորդ շատ կա­րե­ւոր զբաղ­մունք, դա զար­դե­րի ստեղ­ծումն է։ ­Հին հայ­կա­կան զար­դե­րի վե­րա­կանգ­նում, մշա­կում ե­ւայլն։ ­Հա­յաս­տա­նի լա­ւա­գոյն ար­ծա­թա­գործ­նե­րի հետ միա­սին աշ­խա­տե­լով, հիմ­նո­ւե­լով հին հայ­կա­կան զար­դա­նախ­շե­րի վրայ՝ ստեղ­ծում ենք նոր զար­դեր։ Ար­դէն եր­կու-ե­րեք տա­րի է եւ բա­ւա­կա­նին ու­րախ եմ, որ բա­ւա­կա­նին մեծ յա­ջո­ղու­թիւն ու­նի։ ­Դա սկսո­ւեց ե­րի­տա­սար­դու­թեան հա­մար, ով­քեր որ հայ­կա­կան զար­դե­րը այ­լեւս չեն կի­րա­ռում։
Ու­զում էինք, որ տա­րա­ծում ու­նե­նար նաեւ ե­րի­տա­սար­դու­թեան մէջ, ո­րով­հե­տեւ մեր ե­րի­տա­սար­դու­թիւ­նը ­Հա­յաս­տա­նում այ­սօր շատ գե­ղեց­կա­ցել է, շատ լաւն է եւ որ­պէս­զի ու­նե­նայ իր ու­րոյն դէմ­քը ու­զե­ցինք ա­ւե­լի շատ տես­նել հայ­կա­կան նախ­շեր հայ աղ­ջիկ­նե­րի վրայ։ Եւ ու­րախ եմ, որ սի­րո­ւեց։ ­Հիմ­նա­կա­նում զար­դե­րի մեծ մա­սը ար­ծա­թից են պատ­րաս­տո­ւած, ո­գեշն­չում­նե­րը կա՛մ թան­գա­րան­նե­րից են լի­նում, կա՛մ հին հայ­կա­կան նկար­նե­րից, ո­րոնք պահ­պա­նո­ւել են, Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նից, ման­րան­կար­չու­թիւ­նից, մի խօս­քով՝ ստեղ­ծե­ցինք մի բան, ո­րի հա­մար այ­սօր իս­կա­պէս հպար­տա­նում ենք եւ հա­ճե­լի է, որ տես­նում ենք, թէ զար­դե­րը կրում են։ ­Կոչ­ւում է հէնց Պ­ռէ ­Գո­մէշ, եր­գի ա­նու­նով, ո­րով­հե­տեւ եր­գից էլ սկսո­ւեց, Պ­ռէ ­Գո­մէ­շում ա­ռա­ջին ան­գամ ներ­կա­յա­ցան զար­դե­րի ինչ-որ մի մա­սը եւ դրանք հե­տաքրք­րու­թիւն ա­ռա­ջաց­րե­ցին ե­րի­տա­սար­դու­թեան մէջ եւ շա­տե­րը հարց­նում էին որ­տե­ղից կա­րող են ձեռք բե­րել։ ­Յե­տոյ հաս­կա­ցանք, որ դա իս­կա­պէս կա­րող է հե­տաքր­քիր լի­նել մարդ­կանց։ Եւ այդ­պէս սկսո­ւեց մի աշ­խա­տանք, ո­րը այ­սօր բա­ւա­կա­նին ծա­ւա­լուն է եւ ու­ղար­կում ենք աշ­խար­հի տար­բեր ծայ­րեր։ ­Տար­բեր վա­ճա­ռասը­րահ­նե­րի հետ ենք աշ­խա­տում եւ հա­մա­ցան­ցա­յին վա­ճառք ու­նենք բա­ւա­կա­նին աշ­խոյժ, ո­րը մեզ հնա­րա­ւո­րու­թիւն է տա­լիս աշ­խար­հի տար­բեր երկր­ներ ու­ղար­կել զար­դե­րը։

- Ն­կա­տի ու­նե­նա­լով ձեր հօր աս­պա­րէ­զը՝ թատ­րո­նով զբա­ղա՞ծ էք։
- ­Չեմ կա­րող թատ­րո­նից բնա­կա­նա­բար հե­ռու լի­նել, շատ մօտ եմ, քա­նի որ հայրս, ինչ­պէս գի­տէք, դե­րա­սան է եւ ռե­ժի­սոր Ե­րե­ւա­նի Դ­րա­մա­տի­կա­կան ­Թատ­րո­նում, այն­պէս որ թատ­րո­նը, կի­նոն ինձ շատ հա­րա­զատ են։

- ­Փոր­ձա՞ծ էք խա­ղալ։
- ­Մի-եր­կու ան­գամ փոքր տա­րի­քում ե­ղել է ա­ռիթ, բայց ա­մէն դէպ­քում հաս­կա­ցել եմ, որ ե՛րգն է ի­մը։ Ընդ­հան­րա­պէս գտնում եմ, որ իւ­րա­քան­չիւր մարդ պէտք է զբա­ղո­ւի նրա­նով, ինչ որ ի­րեն իս­կա­պէս տրո­ւած է։ Ես էլ փոր­ձում եմ այդ­պէս ա­նել։

- Eurovisionէն ետք մի­ջազ­գա­յին գետ­նի վրայ հե­տաքրք­րու­թիւն­ներ ե­ղա՞ն ձե­զի հան­դէպ՝ գոր­ծի, նոր աս­պա­րէ­զի ա­ռու­մով։

- Ի հար­կէ ե­ղան, ես շատ ու­րախ եմ, որ շատ հրա­ւէր­ներ ստա­ցայ մրցոյ­թից յե­տոյ, տար­բեր երկր­նե­րից, մաս­նակ­ցե­լու հա­մերգ­նե­րի, հան­դի­պում­ներ ու­նե­նա­լու, հար­ցազ­րոյց­ներ տա­լու։ ­Բա­ւա­կա­նին շատ շրջա­գա­յե­ցի Եւ­րո­տե­սի­լից յե­տոյ։ Ու­րախ եմ, որ եր­գը սի­րո­ւեց տար­բեր երկր­նե­րում, յատ­կա­պէս ­Յու­նաս­տա­նում, ­Սեր­պիա­յում։ ­Շատ հա­ճե­լի է, երբ փո­ղոց­նե­րում քայ­լում էի եւ լսում էի հա­յե­րէն, օ­տա­րերկ­րա­ցի­նե­րը եր­գում էին եր­գե­րը եւ դա շա­րու­նա­կո­ւեց այդ­պէս էլ, մին­չեւ օրս շրջա­գա­յում եմ եւ ու­նեմ երկր­պա­գու­նե­րիս շրջա­նա­կում ար­դէն նաեւ օ­տա­րերկ­րա­ցի­ներ։

- Ինչ­պէ՞ս էին ձեր կա­պե­րը ­Յու­նաս­տա­նի հետ, ­Սա­քիս ­Ռու­վա­սի հետ, կամ՝ ձեր «Է­րո­թաս» եր­գը, ո­րու բա­ռե­րը յոյն մը գրած էր, ինչ­պէ՞ս ստեղ­ծո­ւե­ցան այդ կա­պե­րը, կը շա­րու­նակուի՞ն մին­չեւ այ­սօր։
- Ո­րով­հե­տեւ հրա­ւէր­նե­րը շատ էին ­Յու­նաս­տա­նից եւ եր­գը բա­ւա­կա­նին ճա­նա­չո­ւած էր այն­տեղ, այդ պատ­ճա­ռով որ­պէս շնոր­հա­կա­լա­կան ար­տա­յայ­տու­թիւն ես ձայ­նագ­րե­ցի «Է­րո­թաս» եր­գը, ո­րից յե­տոյ ար­դէն հա­մա­գոր­ծակ­ցու­թիւն սկսո­ւեց իմ եւ ­Սա­քիս ­Ռու­վա­սի մի­ջեւ։ ­Սա­քիս ­Ռու­վա­սը ­Յու­նաս­տա­նի ա­մե­նա­ճա­նա­չո­ւած եր­գիչ­նե­րից է եւ ա­մե­նա­սի­րո­ւած, նա ար­դէն եր­կար տա­րի­ներ ու­նի իր ան­խախ­տե­լի դիր­քը յու­նա­կան եր­գա­րո­ւես­տում եւ ու­րախ եմ, որ եր­կու­սիս կող­մից էլ ցան­կու­թիւ­նը կար ո­րե­ւէ աշ­խա­տանք ա­նե­լու, քա­նի որ եր­կու երկր­նե­րին կա­պող բնա­ւո­րու­թեան գծեր կան, ջեր­մու­թիւն կայ, զգա­ցա­կան ենք, պատ­մու­թիւն կայ, ընդ­հան­րու­թիւն­ներ կան։
- ­Սա­քիս ­Ռու­վա­սը ­Հա­յաս­տան ե­կա՞ծ է։
- Ան­կեղծ ա­սած մտա­ծե­ցինք, որ պէտք է դա լի­նի, երբ որ իմ մե­նա­հա­մեր­գը լի­նի ­Հա­յաս­տա­նում, բայց մե­նա­հա­մերգս յե­տաձ­գո­ւեց եւ այդ­պէս նաեւ իր գալն էլ յե­տաձ­գո­ւեց։ Իսկ եր­գը կա­տա­րե­ցինք ­Յու­նաս­տա­նում, միա­սին։

- Երբ ու­րիշ եր­կիր­ներ եր­թաք, հայ­կա­կան հա­մայն­քին հետ շփում­ներ կ­՚ու­նե­նա՞ք։
- Ան­պայ­մա՛ն։ Ուր որ ե­ղել եմ, բո­լոր երկր­նե­րում հայ հա­մայն­քի հետ կա­պը ա­մե­նաա­ռա­ջինն է ե­ղել եւ ա­մե­նա­կա­րե­ւորն է ե­ղել։ ­Հէնց հան­դի­պում­նե­րիս մեծ մա­սը հա­մայն­քի հա­մար են։ Հ­րա­ւիր­ւում եմ հա­մայն­քի կող­մից եւ ինձ հա­մար էլ հե­տաքր­քիր է լի­նում ծա­նօ­թա­նալ տար­բեր երկր­նե­րի հա­մայնք­նե­րի հետ։

- ­Լի­բա­նան եւ ­Սու­րիա ե­ղա՞ծ էք։
- Ե­ղած եմ, ի հար­կէ ե­ղած եմ։ ­Մի քա­նի ան­գամ եմ ե­ղել ­Լի­բա­նա­նում եւ ­Սի­րիա­յում։

- Ֆ­րան­սա­յի մէջ հա­մերգ­ներ ու­նե­ցա՞ծ էք։
- ­Մար­սէյ­լում եմ ու­նե­ցել հա­մերգ­ներ, ­Փա­րի­զում այն­պէս է ստա­ցո­ւել, որ միշտ ե­ղել եմ հան­դի­պում­նե­րի հա­մար, ան­գամ Եւ­րա­տե­սի­լի շրջա­նում ա­մէն տեղ հա­մերգ­ներ էին, իսկ ­Փա­րի­զում այդ օ­րե­րին փոքր հա­մերգ ու­նե­ցայ։ Այդ շրջա­նում շրջա­գա­յու­թեան էի դուրս ե­կել եւ ա­մէն օր մի երկ­րում էի։ Այդ­պէս ­Փա­րի­զում մի քա­նի երգ կա­տա­րե­ցի, բայց նա­խա­տե­սում եմ ու­նե­նալ հա­մերգ­ներ, յոյ­սով եմ մօ­տա­կայ մէկ տա­րո­ւայ մէջ կը հան­դի­պենք նո­րից։

- ­Հա­մերգ­նե­րուն ձեր հե՞տ կը բե­րէք գոր­ծիք­նե­րը, խում­բը, քա­նի՞ հո­գիով կու գաք։
- Ըստ նախ­նա­կան պայ­մա­նա­ւո­րո­ւա­ծու­թեան։ Որ­քան որ խում­բը մեծ է լի­նում, այն­քան ե­րե­ւի դա հա­մեր­գի տե­սակն է ար­դէն ո­րո­շում։
­Ցան­կա­լի տար­բե­րակ է, որ հա­մեր­գը լի­նի ե­րա­ժիշտ­նե­րի հետ միա­սին, հա­մեր­գի մէջ մաս­նա­կից լի­նեն պա­րող­ներ, ես աշ­խա­տում եմ այն­պէս ա­նել, որ այն երկր­նե­րը, որ­տեղ որ գնում եմ, հա­մայնք­նե­րի հետ ինչ­պէս ա­սա­ցիք շատ եմ աշ­խա­տում եւ ե­թէ լի­նում են հայ­կա­կան պա­րա­յին խմբեր, ե­թէ լի­նում են լաւ ե­րա­ժիշտ­ներ մի գու­ցէ մաս­նակ­ցում են հա­մեր­գին։ Ան­պայ­ման այն­պէս ենք ա­նում, որ պա­րա­յին խմբե­րը մաս­նա­կից դառ­նան։

- Եւ­րո­տե­սի­լէն ետք սերպ երգ­չու­հի Է­լե­նա ­Թո­մա­շե­ւի­չի եւ իս­րա­յէ­լա­ցի եր­գիչ ­Պօազ ­Մա­տո­ւա­յի հետ ալ ձայ­նագ­րե­ցիք երգ մը, ո­րուն բա­ռե­րը գրած էր ­Շի­մոն ­Փե­րե­սը։ ­Վեր­ջինս կապ հաս­տա­տե՞ց ձե­զի հետ։ Ի՞նչ­պէս ար­ձա­գան­գեց։
- ­Շի­նոն ­Փե­րե­սը գրել էր անգ­լե­րէն հա­տո­ւա­ծը, ես՝ հա­յե­րէ­նը, ա­ղօթ­քի հատուա­ծը, եր­գի ա­նունն էր «Time to pray»։ Ե­րեք երկր­ներն էլ ան­ցել են շատ դժո­ւա­րու­թիւն­նե­րի մի­ջով, այդ շրջա­նում էլ ­Սեր­պիան ­Քո­սո­վո­յի հետ խնդիր­ներ ու­նէր եւ հաս­կա­ցանք, որ ընդ­հան­րա­պէս միշտ էլ ե­րաժշ­տու­թիւ­նը կա­պող օ­ղակ է լի­նում, եւ եր­բեմն ու­զում ես ուղ­ղա­կի ա­ղօ­թես, որ ո­րե­ւէ խնդիր չլի­նի, այ­սինքն՝ ար­դէն էա­կան չի լի­նում կող­մե­րից ո՛վ է մե­ղա­ւոր, ին­չո՛ւ է մե­ղա­ւոր, ին­չո՛ւ է սկսո­ւել խնդի­րը, ուղ­ղա­կի ու­զում ես, որ խա­ղա­ղու­թիւն լի­նի երկ­րի վրայ։ Եւ այդ ե­րեք երկր­ներն էինք ե­րե­ւի, որ խա­ղա­ղու­թեան գի­նը լաւ հաս­կա­նում էինք եւ ո­րո­շե­ցինք հա­մա­տեղ ա­նել ծրա­գի­րը։ ­Հան­դի­պե­ցինք ­Շի­մոն ­Փե­րե­սի հետ, ի հար­կէ կար­ծում եմ իր հա­մար էլ հա­ճե­լի էր տես­նել իր խօս­քե­րը ար­դէն եր­գի վե­րա­ծո­ւած, այն էլ այդ­պէս մի­ջազ­գա­յին եր­գի, ո­րը առնչ­ւում էր ոչ միայն մէկ ազ­գի հետ, այլ մի քա­նի ազ­գե­րի էր միա­ւո­րում, շատ հե­տաքր­քիր հան­դի­պում էր։ Ա­ռա­ջար­կը ի սկզբա­նէ ե­ղել է Իս­րա­յէ­լից։ ­Յե­տոյ միա­ցանք մենք, յե­տոյ միա­ցան սեր­պե­րը։ ­Նա­խա­գի­ծը ի­րենցն էր։ ­Մի քա­նի ա­միս ա­ռաջ մրցա­կից­ներ էինք, մի քա­նի ա­միս յե­տոյ՝ ար­դէն գոր­ծըն­կեր­ներ։

- ­Թէլ Աւի­ւի մէջ ե­լոյթ կազ­մա­կեր­պա՞ծ էք։
- Ա­յո, ­Թէլ Ա­ւի­ւում էլ եմ ե­լոյթ ու­նե­ցել։

- Եւ­րո­տե­սի­լի մա­սին քիչ մը կրնա՞ք խօ­սիլ եւ ներ­կա­յաց­նել ­Հա­յաս­տա­նէն մաս­նակ­ցող եր­գը եւ եր­գի­չը ո­րո­շե­լու գոր­ծըն­թա­ցը։
- Ա­մէն տա­րի տար­բեր է։ Իմ ժա­մա­նակ ինձ զան­գա­հա­րե­ցին, հրա­ւի­րե­ցին, ես ո­րե­ւէ մրցոյ­թի չմաս­նակ­ցե­ցի, մրցոյ­թի մաս­նակ­ցե­ցին եր­գերս։ Ընտ­րո­ւե­ցին 4 երգ, ո­րոնք մար­դիկ քո­ւէար­կե­ցին եւ ընտ­րե­ցին լա­ւա­գոյ­նը։ ­Հի­մա չգի­տեմ ինչ­պէս է ընտր­ւում։ ­Կար­ծեմ հի­մա էլ ար­տիս­տին ընտ­րում է հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թիւ­նը։ Իմ ժա­մա­նակ ե­ղել է ընտ­րու­թիւն եր­գի, այս տա­րի եր­գի ընտ­րու­թիւն չի ե­ղել, ­Հան­րա­յին ­Հե­ռուս­տա­տե­սու­թիւ­նը ե՛ւ երգ­չին է ո­րո­շել, ե՛ւ եր­գը։
- Եր­բեմն դժգո­հող­ներ կ­՚ըլ­լան եր­գին մա­սին, եր­բեմն կ­՚ը­սեն՝ մենք կը քուէար­կենք պար­զա­պէս, ո­րով­հե­տեւ ­Հա­յաս­տանն է, ե­թէ ­Հա­յաս­տա­նը չլի­նէր՝ չէինք քո­ւէար­կեր։
- ­Հաս­կա­նա­լի է։ ­Նախ պէտք է ըն­դու­նել մի պարզ բան, որ հնա­րա­ւոր չի լի­նի մի երգ, ո­րը բո­լո­րին դուր գայ։ Ընդ­հան­րա­պէս հնա­րա­ւոր չէ, որ ո­րե­ւէ մի բան բո­լո­րին դուր գայ։ ­Քե­լէ ­Քե­լէն ա­մե­նա­սի­րո­ւած­նե­րից էր եւ կար­ծում եմ, որ բա­ցի հո­րի­զո­նա­կա­նից, բա­ցի Եւ­րո­տե­սի­լում զբա­ղեց­րած դիր­քից, եր­գը բա­ւա­կա­նին տա­րա­ծում գտաւ։

- ­Մենք կը յու­սա­յինք, որ կը յաղ­թէ։ ­Բայց ար­դէն չոր­րորդն ալ ո­րոշ ի­մաս­տով յաղ­թա­նակ էր։
- ­Դա մեր լա­ւա­գոյն ցու­ցա­նիշն էր։ ­Յաղ­թա­նակ էր յե­տոյ ե­ղած ու­շադ­րու­թիւ­նը մարդ­կանց կող­մից, այդ­քան հրա­ւէր­նե­րը, այդ­քան մարդ­կանց կող­մից նա­մակ­նե­րը, տար­բեր երկր­նե­րի երկր­պա­գու­նե­րի խօս­քե­րը, այ դա է ա­ւե­լի իս­կա­կան յաղ­թա­նա­կը։ Ո­րով­հե­տեւ հո­րի­զո­նա­կա­նը այլ բան է, դա ինչ-որ ուղ­ղա­կի տեղ է, բայց երբ մար­դիկ իս­կա­պէս սի­րում են եւ իս­կա­պէս հե­տաքրք­րիր ես լի­նում մարդ­կանց, դա ի­րա­կան յաղ­թա­նակն է։

- ­Թե­րեւս երկ­րորդ տե­ղը գրա­ւո­ղը նոյն ար­ձա­գան­գը չու­նե­ցաւ։
- ­Շատ հնա­րա­ւոր է։ ­Հէնց այդ պատ­ճա­ռով մի տա­րի կա­րող է լի­նել ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը, բայց բա­ցար­ձա­կա­պէս մո­ռա­ցո­ւի, եւ մէկ այլ հո­րի­զո­նա­կան զբա­ղեց­րած մէ­կը, 10 կամ 20րդ, ա­ւե­լի մեծ յա­ջո­ղու­թիւն ու­նե­նայ։

- Ի՞նչ ծրա­գիր­ներ ու­նիք ձեր առ­ջեւ։
- Այժմ նոր ձայ­նաս­կա­ւա­ռա­կը եւ հա­մերգ­ներն են, ո­րոնց բա­ւա­կա­նին լուրջ ենք պատ­րաստ­ւում, ո­րով­հե­տեւ ու­զում ենք, որ այս ան­գամ լի­նի տար­բեր, մէկ քայլ ա­ռաջ լի­նի, ոչ թէ մէկ քայլ, այլ մի քա­նի քայլ ա­ւե­լի լի­նի։ Եւ ոչ միայն տար­բեր լի­նի իմ հա­մերգ­նե­րից, այլ ընդ­հան­րա­պէս տար­բեր լի­նի տե­ղի ու­նե­ցող հայ­կա­կան հա­մերգ­նե­րից։ Ու­զում եմ որ հա­մեր­գին մէջ լի­նի հայ­կա­կան ո­գին, հայ­կա­կան շուն­չը, այ­սինքն ու­զում եմ, որ հան­դի­սա­տե­սը գա­լով հա­մեր­գի, այն զգա­ցո­ղու­թիւ­նը ու­նե­նայ, որ ե­կել է ­Հա­յաս­տան եւ ոչ թէ պար­զա­պէս ե­կել է հա­մեր­գի։ Որ ­Հա­յաս­տա­նից մի ամ­բողջ կտոր իր հետ վերց­նի հա­մեր­գից։ Ոչ միայն այ­սօ­րո­ւայ ­Հա­յաս­տա­նից, այլ հայ­կա­կան պատ­մու­թիւ­նից, մշա­կոյ­թից։ ­Չեմ ու­զում ուղ­ղա­կի եր­գե­րի հեր­թա­կա­նու­թիւն ներ­կա­յաց­նել, ու­զում եմ մի ամ­բողջ պատ­մու­թիւն ներ­կա­յաց­նել։ Եւ նոր եր­գե­րը, ո­րոնք պատ­րաստ­ւում են, ո­րոնց վրայ աշ­խա­տում եմ այժմ եւ շու­տով պի­տի թո­ղար­կո­ւեն, այդ եր­գերն էլ ա­մէն մէ­կը իր մէջ հա­յոց պատ­մու­թեան մի հա­տո­ւածն է ընդգր­կում։ Երգ կայ՝ ո­րը ֆի­տա­յա­կան եր­գե­րից է ո­գեշնչուած, երգ կայ՝ ո­րը կրօ­նա­կան ուղ­ղո­ւա­ծու­թիւն ու­նի։

- Ընդ­հան­րա­պէս դո՞ւք կը ստեղ­ծա­գոր­ծէք ե­ղա­նակն ու բա­ռե­րը։
- Եր­կուսն էլ հիմ­նա­կա­նում։ ­Բայց խօս­քե­րի մա­սով նաեւ աշ­խա­տում եմ Ա­ւետ ­Բար­սե­ղեա­նի հետ, տար­բեր մարդ­կանց հետ աշ­խա­տում եմ, սի­րում եմ հա­մա­գոր­ծակ­ցու­թիւն­ներ։ Ա­ւետ ­Բար­սե­ղեա­նը այ­սօ­րո­ւայ մեր շատ տա­ղան­դա­ւոր գրող­նե­րից է, որ կա­րո­ղա­նում է մտքերս լա­ւա­պէս ըմբռ­նել։ ­Բայց հիմ­նա­կա­նում եր­գե­րի հե­ղի­նա­կը ես եմ։ Ե­րաժշ­տու­թեա­նը՝ ան­պայ­ման։ ­Նաեւ գոր­ծի­քա­ւո­րում­ներն ենք միա­սին ա­նում, փոր­ձում եմ ստեղ­ծել հայ­կա­կա­նի եւ ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թեան նոր ինչ-որ մի տե­սակ։ Ա­նընդ­հատ աշ­խա­տում եմ այդ ուղ­ղու­թեամբ։
- Ինչ­պէ՞ս կը կա­րո­ղա­նաք միա­հիւ­սել ա­ւան­դա­կանն ու ժա­մա­նա­կա­կի­ցը։
- Ես որ­պէս ա­րո­ւես­տա­գէտ ու­նեմ պատ­մու­թիւն, ու­նեմ այն՝ ին­չից որ ստեղ­ծո­ւել եմ։
Իսկ դա ե՛ւ հայ­կա­կան պատ­մու­թիւնն է, ե՛ւ ծնող­ներս են ե­ւայլն ե­ւայլն, այ­սինքն՝ ներ­կա­յաց­նում ես դու քեզ, այ­նինչ դու կաս, իսկ այն ինչ ես կամ՝ իմ մէջ բա­ւա­կա­նին մեծ դեր ու­նի հայ­կա­կան մշա­կոյ­թը։ Ու նաեւ ժա­մա­նա­կա­կի­ցը, ո­րով­հե­տեւ ես ապ­րում եմ այս դա­րում, ո­րով­հե­տեւ ես ապ­րում եմ այ­սօր եւ հե­տե­ւում եմ նո­րա­ձե­ւու­թեան, հե­տե­ւում եմ ժա­մա­նա­կին, մի խօս­քով դա լի­նում է այդ եր­կու­սի հա­մախմբուա­ծու­թիւ­նը։

- Ու­րիշ բան կ­՚ու­զէի՞ք փո­խան­ցել մեր ըն­թեր­ցո­ղին։
- ­Շատ սպա­սու­մով եմ ես էլ հա­մերգ­նե­րին, ո­րոնք յոյ­սով եմ, որ տե­ղի կ­՚ու­նե­նան մօ­տա­կայ տա­րո­ւայ մէջ, ո­րով­հե­տեւ ու­զում եմ շփո­ւել հա­յե­րի հետ, ով­քեր ապ­րում են այ­սօր ար­տա­սահ­մա­նում, հա­մայնք­նե­րի հետ ու­զում եմ շփուել, միշտ էլ այդ շփու­մից լաւ բա­ներ են ստա­ցո­ւել եւ ե­րե­ւի նաեւ այն, որ իմ մէջ մեծ է հայ­կա­կա­նի հան­դէպ սէ­րը, դա էլ է հա­մայնք­նե­րի հետ շփման ինչ-որ ար­դիւնք։
­Քա­նի որ որ­քան հե­ռու ես լի­նում, այն­քան ա­ւե­լի կա­րօ­տը մեծ է լի­նում, այն­քան ա­ւե­լի շատ ես ու­զում պահ­պա­նել հայ­կա­կա­նու­թիւ­նը ըն­տա­նի­քում, շրջա­պա­տում, այն­քան ա­ւե­լի հպար­տու­թիւ­նով ես ներ­կա­յաց­նում ինչ-որ բան եւ դա այդ շփու­մից փո­խան­ցո­ւել է ինձ, այդ սէ­րը, այդ զգա­ցում­նե­րը։ Եւ ինձ էլ են պէտք այս հան­դի­պում­նե­րը, որ­պէս­զի նոր է­մո­ցիա­նե­րով (յոյ­զե­րով) լցո­ւեմ, ո­րով­հե­տեւ իմ աշ­խա­տան­քը հա­յե­րի հա­մար է ամ­բողջ աշ­խար­հի։ Եւ կա­րե­ւոր է ինձ հա­մար շրջա­գա­յել եւ ծա­նօ­թա­նալ ան­ձամբ այդ մարդ­կանց հետ, որ­պէս­զի հաս­կա­նամ ո­րո՛նց հա­մար եմ աշ­խա­տում եւ ի՛նչ եմ ա­նում, ի՛նչ ե­րաժշ­տու­թեան կա­րիք ու­նեն, եւ դա հնա­րա­ւոր է միայն շփո­ւե­լով եւ ճա­նա­չե­լով, եւ յոյ­սով եմ որ այս հա­մերգ­նե­րը այդ հնա­րա­ւո­րու­թիւ­նը կը տան եւ ես էլ կը կա­րո­ղա­նամ իմ վեր­ջին տա­րի­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ար­դիւն­քը ներ­կա­յաց­նել։

ԳՐԻԳՈՐ ԴԱՒԻԹԵԱՆ
«France - Armenie»