altԱյս հար­ցազ­րոյ­ցում ­Գա­ֆուր ­Թուր­քա­յը ներ­կա­յաց­նում է թրքա­կան բա­նա­կի գոր­ծած վեր­ջին ա­ւե­րա­ծու­թիւն­նե­րը ­Տիար­պե­քիր (­Տիգ­րա­նա­կերտ) քա­ղա­քի պատ­մա­կան կեդ­րո­նում, որ­տեղ մին­չեւ 1915թ. մեծ թի­ւով հա­յեր էին բնակ­ւում: ­Նա յատ­կա­պէս կա­րե­ւո­րում է 2011թ. ­Սուրբ ­Կի­րա­կոս

հայ­կա­կան ե­կե­ղե­ցու վե­րա­կանգ­նու­մը, որ­տեղ հանգ­րո­ւա­նում են բազ­մա­թիւ այ­ցե­լու­ներ եւ ո­րը տա­րա­ծաշր­ջա­նի իս­լա­մա­ցած հա­յե­րի փոքր հա­մայն­քի հա­մար մի տե­սակ օ­թե­ւան է դար­ձել: Ամ­բող­ջո­վին ա­ւե­րո­ւած «գեա­ւու­րի թա­ղը» այժմ չկայ: Մ­նում է ­Սուրբ ­Կի­րա­կոս ե­կե­ղե­ցին, ո­րի ներ­սի մա­սը, սա­կայն, զգա­լիօ­րէն վնա­սո­ւել է: ­Գա­ֆուր ­Թուր­քա­յը անդ­րա­դառ­նում է նաեւ ­Տիգ­րա­նա­կեր­տի եւ տա­րա­ծաշր­ջա­նի իս­լա­մա­ցած հա­յե­րի բազ­մա­թիւ ինք­նու­թեան խնդիր­նե­րին: Ի վեր­ջոյ, նա ար­ծար­ծում է այն դժո­ւա­րու­թիւն­նե­րը, ո­րոնց բախ­ւում են այն մահ­մե­տա­կան հա­յե­րը, ո­րոնք ո­րո­շել են մկրտո­ւել:

repairfuture.net

­Տիգ­րա­նա­կեր­տում եւ նրա շրջա­կայ­քում բնա­կո­ւող իս­լա­մա­ցո­ւած հա­յերն ինչ­պէ՞ս են բնո­րո­շում ի­րենց ինք­նու­թիւ­նը:

Այդ հար­ցին պա­տաս­խա­նե­լու հա­մար նախ պէտք է ի­մա­նալ, թէ ով­քե՞ր են մահ­մե­տա­կան հա­յե­րը: ­Խօս­քը 1915ի ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից պա­տա­հա­կա­նօ­րէն փրկո­ւած­նե­րի՝ այ­սօր ար­դէն եր­րորդ, չոր­րորդ սե­րունդ­նե­րի մա­սին է: Ինք­նու­րոյն մշա­կոյ­թի տէր այս հա­մայն­քի ան­դամ­ներն այդ­տե­ղից կտրո­ւե­ցին, պար­տա­դիր կրօ­նա­փոխ ե­ղան, իս­լա­մա­ցո­ւե­ցին, զրկո­ւե­ցին այն յե­նա­րա­նից, որ­տեղ պի­տի ապ­րէր ի­րենց լե­զուն եւ շա­րու­նա­կե­ցին գո­յա­տե­ւել այլ լե­զու­նե­րով: Այ­սօր մահ­մե­տա­կան հա­յեր կո­չո­ւող այս մար­դիկ ցե­ղաս­պա­նու­թիւ­նը վե­րապ­րած­նե­րի ժա­ռան­գորդ­ներն են: ­Ցա­ւօք, նրանք հա­րիւր տա­րո­ւայ ձուլ­ման են են­թար­կո­ւել: ­Մաս­նա­տո­ւած լի­նե­լով՝ նրանք ստի­պո­ւած ե­ղան ի­րենց չպատ­կա­նող մի կեանք վա­րել: Առ այ­սօր կրած դժո­ւա­րու­թիւն­նե­րի պատ­ճա­ռով ստի­պուած ե­ղան թաքց­նե­լու ի­րենց հայ­կա­կան ինք­նու­թիւ­նը: Ո­րով­հե­տեւ հայ բա­ռը այս երկ­րում օգ­տա­գոր­ծո­ւել է վատ ի­մաս­տով՝ նո­ւաս­տաց­նե­լու նպա­տա­կով: Ն­րանք հնա­րա­ւո­րու­թիւն չու­նե­ցան ի­րենց սե­փա­կան ինք­նու­թեամբ, սե­փա­կան մշա­կոյ­թով ապ­րե­լու: Ն­րան­ցից ո­մանք «վատ համ­բաւ» ու­նե­ցող հա­յի կեր­պա­րից ձեր­բա­զա­տո­ւե­լու հա­մար հա­ւա­տա­ցեալ մահ­մե­տա­կա­նից մահ­մե­տա­կան են ձե­ւա­ցել՝ փոր­ձե­լով թաքց­նել ի­րենց ծա­գու­մը: ­Տա­ռա­պանք­նե­րի ու զո­հո­ղու­թիւն­նե­րի գնով՝ նրանք հա­րիւր տա­րի այս հո­ղե­րում ստի­պո­ւած ե­ղան քարշ տա­լու մահ­մե­տա­կա­նի ա­նու­նով:

Ո­րո­շա­կի պա­հից յե­տոյ այս վի­ճակն սկսեց փո­խուե՞լ:

Ե­րեք-չորս սե­րունդ ձուլ­ման են­թար­կո­ւած մարդ­կանց այս խում­բը, ան­շուշտ, ո­րոշ չա­փով այս ի­րա­վի­ճա­կին յար­մա­րո­ւեց: Ն­րանք ստի­պո­ւած ե­ղան շա­րու­նա­կե­լու ապ­րել ի­րենց չպատ­կա­նող այդ կրօ­նի, լե­զո­ւի, մշա­կոյ­թի մէջ: ­Հա­րիւր տա­րի շա­րու­նակ կա­մայ թէ ա­կա­մայ մի այլ մշա­կոյ­թի մէջ ապ­րե­լուց յե­տոյ, հեշտ չի լի­նում վե­րա­դառ­նալ պա­պե­րի մշա­կոյ­թին: ­Սա­կայն, կայ այս­պի­սի մի ի­րա­կա­նու­թիւն. երբ այս մար­դիկ փոր­ձում էին մի կերպ թաք­նո­ւել, մահ­մե­տա­կան­նե­րը նրանց չէին թող­նում մո­ռա­նալ ի­րենց ինք­նու­թիւ­նը: Ա­սենք մի թա­ղում՝ երբ վէճ էր ծա­գում իս­լա­մա­ցած հա­յի ու մահ­մե­տա­կա­նի մի­ջեւ, մահ­մե­տա­կա­նը դի­մա­ցի­նին ճնշե­լու նպա­տա­կով յի­շեց­նում էր նրա էթ­նիկ ինք­նու­թիւ­նը: Այն­պէս որ՝ այս մար­դիկ մի կող­մից իս­լա­մա­ցան ու հե­ռա­ցան ի­րենց մշա­կոյ­թից, միւս կող­մից էլ նրանց եր­բեք թոյլ չտրո­ւեց մո­ռա­նալ հա­յու­թիւ­նը։ ­Հի­մա կան մար­դիկ, ո­րոնք ինք­նու­թեամբ մահ­մե­տա­կան են, բայց տէր են կանգ­նում նաեւ ի­րենց հայ­կա­կան ինք­նու­թեա­նը, իսկ ու­րիշ­ներ լիո­վին ին­տեգ­րո­ւել (հա­մար­կո­ւել) են մահ­մե­տա­կան­նե­րին։ Ո­մանք հա­սել են այն վի­ճա­կին, որ ա­մա­չում են հայ լի­նե­լուց, չեն խօ­սում ի­րենց հայ լի­նե­լու մա­սին, երբ էլ խօս­ւում է՝ վատ են հա­կազ­դում։ ­Բայց մի քիչ ա­ւե­լի բարձր կրթու­թիւն ու­նե­ցող­նե­րի, ձա­խե­րի շրջա­նում կան խմբեր, ո­րոնք յայտ­նո­ւել են սե­փա­կան ի­րա­կա­նու­թեան դէմ յան­դի­ման: Այդ խմբե­րի մէջ կան մար­դիկ, ո­րոնք վե­րա­դար­ձել են ի­րենց ինք­նու­թեա­նը. կան մար­դիկ, ո­րոնք ու­զում են վե­րա­դառ­նալ, ո­մանք էլ ա­սում են՝ «ես մու­սուլ­ման եմ, բայց հայ եմ»։ ­Հա­րիւր տա­րի այն­պի­սի մի ձուլ­ման գոր­ծըն­թաց է տե­ղի ու­նե­ցել, որ մար­դիկ ծո­ւա­տո­ւել են։ ­Շա՞տ են հայ ինք­նու­թեա­նը վե­րա­դար­ձող­նե­րը. երբ նման հարց են տա­լիս, ա­սում եմ՝ «դա մի կա­թիլ է լճում»։

2011թ. ­Սուրբ ­Կի­րա­կոս ե­կե­ղե­ցու վե­րա­կանգ­նու­մից յե­տոյ ստեղ­ծո­ւած հան­դիպ­ման այս կեդ­րո­նը ի՞նչ փո­խեց մարդ­կանց կեան­քում։

­Մէկ դար ա­ռաջ այս տա­րա­ծաշր­ջա­նում բազ­մա­թիւ հա­յա­պատ­կան պատ­մա­կան վայ­րեր կա­յին։ Մ­շա­կու­թա­յին այս հիւ­սո­ւած­քին հաս­ցո­ւած վնա­սի ա­ռու­մով եւս ու­ծա­ցու­մը շա­րու­նա­կո­ւեց: ­Սուրբ ­Կի­րա­կո­սի նման հա­յա­պատ­կան այս կա­ռոյ­ցի՝ այս հիւ­սո­ւած­քի վե­րա­դար­ձը չա­փա­զանց դրա­կան ազ­դակ ե­ղաւ իս­լա­մա­ցած հա­յե­րի հա­մար: ­Մար­դիկ սկսե­ցին յա­ճախ գալ այս­տեղ, տէր կանգ­նե­ցին ե­կե­ղե­ցուն։

Այս­պի­սով, ինք­նու­թեան փնտռտուք­նե­րի մէջ ե­ղող­նե­րի հա­մար մի վայր ստեղ­ծո­ւեց։ ­Մին­չեւ վե­րա­նո­րո­գու­մը՝ նման վայր չկա՞ր։

Ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նում եւ ­Տիգ­րա­նա­կեր­տում ի­րենց հա­րա­զատ մի վայր չկար. այս ա­ռու­մով՝ հաս­ցո­ւած վնա­սը մեծ է։ ­Սուրբ ­Կի­րա­կո­սը ­Մեր­ձա­ւոր Ա­րե­ւել­քի ա­մե­նա­մեծ ե­կե­ղե­ցին է։ ­Խօս­քը նախ­կի­նում էլ լուրջ դե­րա­կա­տա­րու­թիւն ու­նե­ցած մի վայ­րի մա­սին է։ 1915ին՝ ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան ըն­թաց­քում ­Տիգ­րա­նա­կեր­տի հա­յու­թիւ­նը ամ­բող­ջու­թեամբ ոչնչա­ցո­ւեց։ Շր­ջա­նի գա­ւառ­նե­րում փրկո­ւած­նե­րը ­Տիգ­րա­նա­կեր­տի ­Սուրբ ­Կի­րա­կո­սում ա­պաս­տան գտան։ Ուս­տի, ­Սուրբ ­Կի­րա­կո­սը միայն ե­կե­ղե­ցի չէ. վե­րա­բա­ցու­մից յե­տոյ շատ մար­դիկ ե­կան այս­տեղ եւ տէր կանգ­նե­ցին։

Ե­կե­ղե­ցու այ­ցե­լու­նե­րը ձեզ հետ շփում­նե­րում ինչ­պի­սի՞ կա­րիք­նե­րից, պա­հանջ­նե­րից էին խօ­սում։

Այս­տեղ այ­ցե­լող­ներն ա­ռա­ջին հեր­թին հա­րիւր տա­րի շա­րու­նակ կո­րուստ­ներ ապ­րած մար­դիկ էին եւ մենք զգա­ցինք, որ այս վայ­րում նրանք ի­րենց հա­րա­զատ են զգում։ ­Մեր զրոյց­նե­րում շատ ենք լսել՝ «ես ինձ այս­տեղ շատ հան­գիստ եմ զգում»: Ն­րանք այդ խօս­քը կրօ­նա­կան ի­մաս­տով չէին ա­սում, այլ ի­րենց այս­տեղ հա­րա­զատ վայ­րում էին զգում, այս­տեղ ի­րենք ի­րենց էին վե­րագտ­նում, այս վայրն ի­րենց էր պատ­կա­նում, այս­տեղ խա­ղա­ղու­թիւն էին գտնում: Ես տե­սել եմ մարդ­կանց, ո­րոնք ե­կե­ղե­ցու մի ան­կիւ­նում նստած լաց էին լի­նում: ­Պատ­ճառն հարց­նե­լիս՝ նրանք ա­սում էին, թէ «­Պապս այս­տեղ է կնքո­ւել, այ­սինչն այս­տեղ է ա­մուս­նա­ցել»։ ­Յի­շե­լով ի­րենց ան­ցեա­լը, ար­մատ­նե­րը՝ այդ մար­դիկ յուզ­ւում ու ող­բում էին:

­Յի­շում եմ՝ ­Սուրբ ­Կի­րա­կո­սում ա­մի­սը մէկ նա­խա­ճաշ էիք պատ­րաս­տում։

­Քա­նի որ ո­րոշ մահ­մե­տա­կան հա­յեր կրօ­նա­կան ա­րա­րո­ղու­թիւն­նե­րին չէին մաս­նակ­ցում, ո­րո­շե­ցինք սո­ցիա­լա­կան (ըն­կե­րա­յին) ուղ­ղո­ւա­ծու­թեան մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պել։ Ա­մի­սը մէկ մար­դիկ ի մի էին գա­լիս, նա­խա­ճա­շի սե­ղան էր գցւում։ Ե­կող­նե­րի մի մա­սը գու­ցէ ե­կե­ղե­ցում ա­րա­րո­ղու­թեա­նը չէր մաս­նակ­ցում, բայց նա­խա­ճա­շի էր գա­լիս։ ­Սուրբ ­Կի­րա­կո­սը միայն ե­կե­ղե­ցի չէր։ ­Դաշ­նա­մու­րա­յին հա­մերգ տե­ղի ու­նե­ցաւ, օ­րի­նակ։ Ին­չո՞ւ դաշ­նա­մուր։ Ան­ցեա­լում ­Տիգ­րա­նա­կեր­տի հայ հա­մայն­քը ա­մէն ա­միս դաշ­նա­մու­րա­յին հա­մերգ է կազ­մա­կեր­պել։ ­Սուրբ ­Կի­րա­կո­սի 1915թ. գոյ­քա­մա­տեա­նում ե­կե­ղե­ցուն պատ­կա­նող մի դաշ­նա­մուր կայ։ Այս­պի­սի ան­ցեալ ու­նե­ցող ե­կե­ղե­ցում դաշ­նա­մու­րի հա­մերգ­ներ կազ­մա­կեր­պե­ցինք։ ­Մէկ դար ա­ռաջ հա­մայն­քի ըն­կե­րա­յին կա­րիք­նե­րը եւս ե­կե­ղե­ցի են տե­ղա­փո­խո­ւել։ Իս­լա­մա­ցո­ւած հա­յե­րի հետ հա­ւա­քո­ւե­լու հա­մար մենք էլ փոր­ձե­ցինք նոյն բանն ա­նել՝ ճաշ­կե­րոյթ­ներ կազ­մա­կեր­պե­լով։

­Տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մու­թիւնն ու մշա­կոյ­թը ներ­կա­յաց­նող էքս­կուր­սիա­ներ (շրջայց­ներ) էիք կազ­մա­կեր­պում, հա­յոց լե­զո­ւի դա­սըն­թաց­ներ էիք նա­խա­ձեռ­նել։ ­Բայց այդ մի­ջո­ցա­ռում­նե­րը կազ­մա­կեր­պե­լիս՝ խօ­սում էիք նաեւ ձեր ու­նե­ցած ոչ-բա­ւա­րար գի­տե­լիք­նե­րի մա­սին։

­Պէտք է նկա­տի ու­նե­նաք, որ մենք հա­րիւր տա­րի այդ մշա­կոյ­թից կտրո­ւած ենք ե­ղել։ Բ­նաջն­ջու­մը եւ ու­ծաց­ման գոր­ծըն­թա­ցը մեզ այն­պի­սի մի վի­ճա­կի են հասց­րել, որ մի կող­մից փոր­ձում էինք ինչ-որ բան ա­նել, միւս կող­մից էլ սո­վո­րում էինք։ ­Տիգ­րա­նա­կեր­տում ան­ցեա­լում մեծ թի­ւով հայ­կա­կան դպրոց­ներ են ե­ղել, այդ թւում մին­չեւ ա­ւագ դպրո­ցի մա­կար­դա­կով։ ­Հա­րիւր տա­րի անց մենք հա­յե­րէ­նի դա­սըն­թաց­ներ բա­ցե­ցինք ­Տիգ­րա­նա­կեր­տում, փոր­ձե­ցինք հա­յե­րէն սո­վո­րել: ­Պիկ­նիկ­ներ (զբօ­սայց­ներ) եւ շրջայց­ներ կազ­մա­կեր­պե­ցինք։ Օ­րի­նակ, ­Խար­բերդ գնա­ցինք: Ին­չո՞ւ ­Խար­բերդ: Ն­պա­տա­կը միայն շրջա­գա­յե­լը չէր՝ այլ այդ վայ­րի ան­ցեա­լի հետ կա­պը բա­ցա­յայ­տելն էր։ ­Մի ու­րիշ ան­գամ շրջա­գա­յու­թիւն կազ­մա­կեր­պե­ցինք դէ­պի ­Չուն­գուշ։ ­Չուն­գու­շում այ­ցե­լե­ցինք այն կիր­ճը, որ­տեղ ցե­ղաս­պա­նու­թեան ժա­մա­նակ մարդ­կանց կո­տո­րում էին։ Եր­կու տա­րի ա­նընդ­մէջ, ա­մէն ան­գա­մին մօտ յի­սուն հո­գա­նոց խմբով ­Հա­յաս­տան այ­ցե­լե­ցինք: ­Հա­յաս­տա­նում հնա­րա­ւո­րու­թիւն ու­նե­ցանք ծա­նօ­թա­նա­լու պատ­մա­կան կա­ռոյց­նե­րի, հան­դի­պել մարդ­կանց, շփո­ւել նրանց հետ:

Ըստ պա­հան­ջի՞ էիք կազ­մա­կեր­պում այդ մի­ջո­ցա­ռում­նե­րը։

Ո՛չ այն­քան մարդ­կանց ցան­կու­թեան, ինչ­քան մեր նա­խա­ձեռ­նու­թեան շնոր­հիւ էր լի­նում դա։ ­Պա­հանջ­ներ կա­յին, զրոյց­նե­րի ըն­թաց­քում ընդ­հա­նուր մօ­տե­ցում­ներ ե­ղան: ­Բայց միայն աշ­խա­տան­քի ըն­թաց­քում պարզ դար­ձաւ, թէ ի՞նչ կա­րող էինք ա­ռա­ջար­կել կամ յանձ­նա­րա­րել մի ամ­բողջ դար ի­րենց սե­փա­կան մշա­կոյ­թից կտրո­ւած այդ մարդ­կանց։

­Ձեր մի­ջո­ցա­ռում­նե­րը 2015թ . ­Սեպ­տեմ­բե­րից ի վեր դա­դա­րե­ցո­ւել են։ Ընդ­հա­րում­նե­րի եւ փո­ղոց դուրս գա­լու ար­գել­քի պատ­ճա­ռով մին­չեւ վեր­ջերս ե­կե­ղե­ցի մուտք գոր­ծելն ան­գամ հնա­րա­ւոր չէր։ ­Կա­րո՞ղ էք ա­սել՝ ներ­կա­յումս այն ինչ վի­ճա­կում է։

Ան­ցեալ տա­րո­ւայ Օ­գոս­տո­սից ի վեր այն­տեղ կա­նո­նա­ւոր մուտք չենք ու­նե­ցել, ոչ էլ կա­րո­ղա­ցել ենք աշ­խա­տանք­ներ կա­տա­րել: ­Վեր­ջին ան­գամ՝ 2015թ . Օ­գոս­տո­սի 15ին մի ծրա­գիր էինք նա­խա­տե­սել, դա տե­ղի չու­նե­ցաւ: Ի­րա­դար­ձու­թիւն­նե­րի բեր­մամբ, ծրագ­րի ար­տերկ­րեայ մաս­նա­կից­նե­րը չկա­րո­ղա­ցան ժա­մա­նել, մենք էլ չե­ղեալ յայ­տա­րա­րե­ցինք։ Դ­րա­նից յե­տոյ տա­րա­ծաշր­ջա­նում տի­րող ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով չկա­րո­ղա­ցանք ո­րե­ւէ գոր­ծու­նէու­թիւն ծա­ւա­լել: ­Խօս­քը մի շրջա­նի մա­սին է, ուր եր­կար ժա­մա­նակ պա­րե­տա­յին (ար­տօ­նու­թեան) ժամ էր գոր­ծում, իսկ ­Սուրբ ­Կի­րա­կո­սը այդ շրջա­նի հէնց կենտ­րո­նում է գտնւում: Ես, օ­րի­նակ, միայն 6 ա­միս անց կա­րո­ղա­ցայ մուտք գոր­ծել ե­կե­ղե­ցի։ Ի հար­կէ, այն­տեղ տի­րող ի­րա­վի­ճա­կը շատ լուրջ էր։ ­Քա­ղա­քը ջար­դուփ­շուր են ա­րել՝ փո­ղոց չի մնա­ցել, թա­ղա­մաս չի մնա­ցել։ Ա­մէն ինչ ա­ւե­րո­ւել է՝ տնե­րը, խա­նութ­նե­րը...։ ­Միայն հարթ տա­րածք է մնա­ցել։ ­Քան­դո­ւել են ե­կե­ղե­ցուն պատ­կա­նող խա­նութ­նե­րը։ Ե­կե­ղե­ցու պա­տե­րը, տա­նի­քը, զան­գա­կա­տու­նը լուրջ վնաս­ներ չեն կրել. միայն մի պա­տի վրայ մեծ անցք է բա­ցո­ւել։ ­Սա­կայն մե­ծա­պէս վնա­սո­ւել է ներ­սի մա­սը։ ­Թա­լա­նո­ւել է նո­ւէր­նե­րի վա­ճառ­քին յատ­կա­ցո­ւած տա­րած­քը։ ­Ջար­դո­ւել կամ կո­ղոպ­տո­ւել են ե­կե­ղե­ցու մէ­ջի ի­րերն ու պա­րա­գա­նե­րը։ Ե­կե­ղե­ցու ներ­սը օգ­տա­գոր­ծո­ւել է որ­պէս ռազ­մա­կա­յան, այն­տեղ վա­ռա­րան են սար­քել։

Անվ­տան­գու­թեան ու­ժե­րի կող­մի՞ց է ե­կե­ղե­ցին որ­պէս ռազ­մա­կա­յան օգ­տա­գոր­ծո­ւել։

­Հա­ւա­նա­բար՝ ա­յո՛, բայց ո՞վ է օգ­տա­գոր­ծել, ո՞վ է ա­ւե­րել՝ անհ­նար է ի­մա­նալ։ ­Ներ­կայ պա­հին այն ամ­բող­ջո­վին անվ­տան­գու­թեան ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թեան տակ է։

­Ներ­կայ պա­հին հնա­րա­ւո՞ր է ար­դեօք ե­կե­ղե­ցի մուտք գոր­ծել:
­Դեռ եւս հնա­րա­ւոր չէ, մենք յա­տուկ թոյլ­տո­ւու­թեամբ կա­րո­ղա­ցանք մտնել։
­Թա­ղա­մա­սի ոչն­չա­ցումն ինչ­պի­սի՞ զգա­ցո­ղու­թիւն է ա­ռա­ջաց­նում ձեր մէջ։

­Յօ­շո­տո­ւած լի­նե­լու զգա­ցումն ենք ապ­րում։ ­Հա­րիւր տա­րի ա­ռաջ այս թա­ղը հա­յաբ­նակ էր՝ մի­գու­ցէ 95 տո­կո­սով հա­յե­րով բնա­կե­ցո­ւած մի վայր էր։ Ե­կե­ղե­ցու վե­րա­կանգ­նու­մով՝ այդ կեն­սա­կեր­պը յի­շո­ղու­թիւն­նե­րից կրկին վե­րա­դառ­նում էր մեր գի­տակ­ցու­թեան մէջ։ ­Ներ­կայ պա­հին, ցա­ւօք, ո­չինչ չու­նենք: Ե­կե­ղե­ցին կան­գուն է, բայց քան­դո­ւած բո­լոր տնե­րը հայ­կա­կան քա­րէ տներ էին: Մկր­տիչ ­Մար­կո­սեա­նը այս թա­ղի հետ կա­պո­ւած «­Գեա­ւու­րի թաղ» վեր­նագ­րով մի ստեղ­ծա­գոր­ծու­թիւն ու­նի։ ­Մեր ըն­կեր­նե­րից մէ­կը այս դէպ­քե­րից յե­տոյ կա­տա­կե­լով ա­սում էր. - «­Գեա­ւու­րը գնա­ցել, թա­ղը մնա­ցել է»: ­Գեա­ւու­րի թա­ղում գեա­ւուր չէր մնա­ցել, հի­մա թա­ղա­մասն էլ չմնաց։ ­Հա­րիւր տա­րի ա­ռաջ մարդ­կանց ոչն­չաց­րին, հի­մա նրանց բնա­կած վայ­րերն էլ ոչն­չա­ցան։

­Սու­րի շրջա­նի, այդ թւում նաեւ հայ­կա­կան ­Սուրբ ­Կի­րա­կոս ե­կե­ղե­ցու, պե­տա­կա­նաց­ման վե­րա­բե­րեալ ան­ցեալ ­Մար­տի ո­րոշ­ման հար­ցում ո­րե­ւէ զար­գա­ցում կա՞յ ար­դեօք։

­Պե­տա­կա­նաց­ման ո­րո­շու­մը չե­ղեալ հա­մա­րե­լու հա­մար բո­լոր տե­սա­կի դի­մում­նե­րը ներ­կա­յա­ցո­ւած են դա­տա­րան։ ­Տար­բեր հաս­տա­տու­թիւն­ներ ար­դէն դա­տա­րան են դի­մել, մեր հիմ­նադ­րամն էլ է հայց ներ­կա­յաց­րել։ Այս պա­հի դրու­թեամբ դա­տա­կան գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­ւում է։ ­Դեռ փաս­տա­ցի ո­չինչ ա­րո­ւած չէ. ինչ­պէս կայ, այդ­պէս էլ մնում է։ Ի­րա­կա­նում, թա­ղա­մա­սում բան չի մնա­ցել, ի՞նչ կը կա­ռու­ցեն դրա տե­ղը, չգի­տենք։
­Տիգ­րա­նա­կերտ այ­ցե­լե­լիս նա­խա­րար­ներն ու բարձ­րաս­տի­ճան պաշ­տօ­նեա­նե­րը բա­նա­ւոր յայ­տա­րա­րե­ցին, որ թա­ղա­մա­սը վե­րա­կանգ­նո­ւե­լու է, ոչ ոք չի տու­ժե­լու։ ­Բա­նա­ւոր կեր­պով ա­սո­ւեց, որ ե­կե­ղե­ցին չի օ­տա­րո­ւե­լու։ ­Տիգ­րա­նա­կերտ այ­ցե­լե­լիս վար­չա­պետն ու նա­խա­րար­նե­րը ա­սում են, որ «պաշ­տա­մուն­քա­յին կա­ռոյց­նե­րը չեն կա­րող բռնագ­րա­ւո­ւել, չենք պե­տա­կա­նաց­նե­լու»:

­Բայց դրանք բա­նա­ւոր ա­սո­ւած խօս­քեր են, հար­կա­դիր բնոյթ չեն կրում, այդ­պէս չէ՞։

Ան­շո՛ւշտ, ի­րա­ւա­կան ա­ռու­մով վի­ճա­կը պարզ է. այն ան­յա­պաղ օ­տար­ման գոր­ծըն­թա­ցով բռնագ­րա­ւո­ւած է։

­Քիչ ա­ռաջ խօ­սում էիք մի շարք մարդ­կանց կող­մից բռնա­զաւ­թո­ւած, իսկ այժմ գետ­նին հա­ւա­սա­րե­ցո­ւած խա­նութ­նե­րի մա­սին, ո­րոնք ե­կե­ղե­ցու սե­փա­կա­նու­թիւնն են։ ­Դուք մտա­դիր էիք դրանք յետ բե­րե­լու, սա­կայն քա­նի որ դրանք այ­լեւս գո­յու­թիւն չու­նեն, այդ մա­սին մտա­ծելն ան­գամ ա­ւե­լորդ է, այդ­պէս չէ՞:

Այդ կա­լո­ւածք­ներն ար­դէն բռնա­զաւ­թո­ւած էին։ ­Յետ վերց­նե­լու բան էլ չմնաց այ­լեւս։ Այն­պէս ե­ղաւ, որ ներ­կա­յումս այդ հո­ղա­տա­րած­քը պե­տա­կան սե­փա­կա­նու­թիւն դար­ձաւ: Իշ­խա­նու­թիւն­նե­րի խօս­քով՝ այս հար­ցում տու­ժող­ներ չեն լի­նե­լու: ­Բայց ի՞նչ է լի­նե­լու, դե­ռեւս չգի­տենք:

­Խօ­սե­ցինք հայ ինք­նու­թեա­նը վե­րա­դառ­նալ ցան­կա­ցող­նե­րի ակն­կա­լիք­նե­րից։ Ինչ­պի­սի՞ դժո­ւա­րու­թիւն­նե­րի են բախ­ւում, օ­րի­նակ, մկրտո­ւել ցան­կա­ցող­նե­րը։

­Հար­կա­ւոր է լի­նում հե­տե­ւել ­Պատ­րիար­քա­րա­նի պա­հան­ջած ո­րո­շա­կի ըն­թա­ցա­կարգ­նե­րի եւ ծի­սա­կարգ­նե­րի։ ­Վե­ցամ­սեայ ու­սուց­ման մի գոր­ծըն­թաց կայ։ ­Հա­յաս­տա­նում ­Կա­թո­ղի­կո­սու­թեա­նը դի­մե­լով եր­կու մկրտու­թիւն ի­րա­կա­նաց­րինք։ ­Պատ­րիար­քու­թիւ­նը ո­րո­շա­կի կա­նոն­ներ ու­նի. - «Ա­ռանց մեր գի­տու­թեան ոչ ոք պէտք ու­նի ­Հա­յաս­տան գնա­լու՝ մկրտո­ւե­լու», - ա­սում են նրանք: Ն­րանք ա­սում են՝ «Ե­թէ կա­րիք լի­նի, մենք այս­տեղ հարկ ե­ղա­ծը կ­’ա­նենք»։ Ն­ման ցան­կու­թիւն ու­նե­ցող ան­ձը նախ եւ ա­ռաջ պէտք է գնայ իր անձ­նագ­րում «իս­լամ» ձե­ւա­կեր­պու­մը փո­խի «քրիս­տո­նեայ»ով:
Ան­ցեա­լում դա ար­ւում էր դա­տա­կան կար­գով, հի­մա ար­դէն անձ­նագ­րա­յին վար­չու­թիւ­նում է ար­ւում։ Այս կա­նոն­ներն էլ բնա­կան են։ ­Պատ­րիար­քա­րա­նը ա­սում է՝ «ես ին­չո՞ւ պի­տի մկրտեմ ան­ծա­նօթ մար­դուն, ո­րը գու­ցէ եւ քրիս­տո­նեայ չէ»։ Այդ տե­սա­կէ­տից նա ի­րա­ւա­ցի է։ ­Սա­կայն միւս կող­մից, նման ցան­կու­թիւն յայտ­նող մար­դիկ եր­բեմն ար­դէն չորս սե­րունդ է իս­լա­մա­ցո­ւած են եւ նրանց հայ­կա­կան ծա­գու­մը բո­լո­րին յայտ­նի է։ ­Դի­մե­լու դէպ­քում՝ հայ­կա­կան ար­մատ­նե­րին վե­րա­դառ­նալ ցան­կա­ցող­նե­րը ո­րո­շա­կի ըն­թա­ցա­կար­գից յե­տոյ կա­րո­ղա­նում են այդ ա­նել:

Կ­րօ­նի՝ մաս­նա­ւոր ո­լոր­տում մնա­լու անհ­նա­րի­նու­թիւ­նի՞ց է ա­ռա­ջա­նում ար­դեօք խնդի­րը։ ­Թուր­քիա­յում ոչ ոք չի կա­րո­ղա­նում ա­սել՝ «անձ­նագ­րում կրօնս չփո­խեմ, բայց անձ­նա­կա­նում քրիս­տո­նեայ լի­նեմ»։

Ան­ցեա­լում ինք­նու­թեան քար­տում կրօ­նի դի­մաց «հայ» կամ «ա­սո­րի» էր նշւում։ ­Հի­մա դա էլ վե­րա­ցաւ, պար­զա­պէս «քրիս­տո­նեայ» է գրւում: ­Պատ­րիար­քա­րա­նը իր տե­սա­կէ­տից ի­րա­ւա­ցի է, բայց հա­րիւր տա­րի ի­րենց ինք­նու­թիւ­նից կտրո­ւած մարդ­կանց հա­մար դա բա­ւա­կան ծանր գոր­ծըն­թաց է։

Ե­թէ կա­րո­ղա­նաք կրկին մուտք գոր­ծել ե­կե­ղե­ցի եւ վերսկ­սել ձեր գոր­ծու­նէու­թիւ­նը, մտա­դի՞ր էք կազ­մա­կեր­պե­լու հա­յոց լե­զո­ւի դա­սըն­թաց­ներ եւ այլ մի­ջո­ցա­ռում­ներ։ Այդ հար­ցում ձեզ ա­ջակ­ցու­թիւն ցու­ցա­բե­րո՞ւմ են ­Պոլ­սոյ հայ­կա­կան կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րը։

­Հա­ւա­նա­բար նո­րից կը կազ­մա­կեր­պենք։ ­Ցան­կա­նում ենք ի­մա­նալ մեր լե­զուն, մեր մշա­կոյ­թը, մեր ա­մէն ին­չը: Այս հար­ցը եր­կու հար­թու­թիւն ու­նի՝ մէ­կը ֆի­նան­սա­կան (տնտե­սա­կան) է. դա­սըն­թաց կազ­մա­կեր­պե­լը նիւ­թա­կա­նի հետ է կա­պո­ւած։ ­Սա­կայն ա­մե­նադ­ժո­ւա­րը ու­սու­ցիչ գտնելն է. մէ­կը, որ կը կա­րո­ղա­նայ բնա­կո­ւել ­Տիգ­րա­նա­կեր­տում կամ յա­ճա­խա­կի ճամ­բոր­դել։ ­Սա դժո­ւար լու­ծե­լի հարց է։ Այս ա­ռու­մով բար­դու­թիւն­ներ կան։
­Պոլ­սոյ մէջ ծնո­ւած-մե­ծա­ցած մի ու­սուց­չի այս­տեղ բե­րե­լը դժո­ւար է։ ­Պոլ­սոյ հայ­կա­կան դպրոց­նե­րի վի­ճակն ար­դէն յայտ­նի է՝ շատ քիչ թի­ւով ու­սու­ցիչ­ներ կան: ­Սա­կայն դա չի նշա­նա­կում, որ մենք մեր մտադ­րու­թիւ­նից յետ կը կանգ­նենք: Ան­պայ­ման կը փոր­ձենք վերսկ­սել դա­սըն­թա­ցը։