Print
Category: Հարցազրոյցներ

­altՄեր ­Հա­յաս­տան գտնո­ւած մի­ջո­ցին բա­րե­պա­տեհ ա­ռի­թը ու­նե­ցանք հար­ցազ­րոյց մը ու­նե­նա­լու վաս­տա­կա­ւոր դե­րա­սան եւ բե­մադ­րիչ, ­Հա­յաս­տա­նի ­Ման­կա­վար­ժա­կան ­Հա­մալ­սա­րա­նի բե­մադ­րու­թեան ամ­պիո­նի վա­րիչ եւ ­Սուն­դու­կեա­նի թատ­րո­նի գե­ղա­րո­ւես­տա­

կան ղե­կա­վար Ար­մէն Էլ­բա­կեա­նի հետ, իր գրա­սե­նեա­կին մէջ։

Ինչ­պէ՞ս սկսան ձեր ա­ռա­ջին քայ­լե­րը։ Ե՞րբ անդ­րա­դար­ձաք, որ թա­տե­րա­կան ձիր­քեր ու­նիք։

­Հայրս բա­ւա­կան յայտ­նի դե­րա­սան էր։ Երբ դեռ փոքր էի, հայրս աշ­խա­տում էր ­Պա­տա­նի ­Հան­դի­սա­տե­սի ­Թատ­րո­նում եւ բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րին ներ­կայ էի լի­նում, յե­տոյ գա­լիս տուն, բարձ­րա­նում էի սնտու­կի վրայ ու նմա­նա­կում դե­րա­սան­նե­րին, խա­ղում բո­լոր դե­րե­րը։
Իմ քե­ռին բա­ւա­կան յայտ­նի բժիշկ էր ­Հա­յաս­տա­նում, ա­սեց՝ էս ե­րե­խին թատ­րոն մի տա­րէք, ո­րով­հե­տեւ կա­րող է նեար­դա­յին հա­մա­կար­գը խախ­տո­ւի։ ­Մին­չեւ 8րդ ­դա­սա­րան ես թատ­րոն չեմ գնա­ցել այ­լեւս։ ­Մէկ-մէկ տա­նում էին նոր տա­րո­ւան հան­դէս­նե­րին։
Եւ այն­պէս ստա­ցո­ւեց, որ 8րդ ­դա­սա­րա­նում ես յայտ­նո­ւե­ցի ­Սուն­դու­կեա­նի թատ­րո­նում։
Այդ ժա­մա­նակ ար­դէն հայրս աշ­խա­տում էր ­Սուն­դու­կեա­նի թատ­րո­նում, եւ դպրո­ցից տա­նում էին ներ­կա­յա­ցում­ներ նա­յե­լու, ես մեր դա­սա­րա­նի ե­րե­խէ­քի հետ յայտ­նո­ւե­ցի ­Սուն­դու­կեա­նի թատ­րո­նում, որ­տեղ խա­ղում էին մի գործ, ո­րը ռու­սա­կան դրա­մա­տուր­գիա­յի (թատ­րեր­գու­թեան) հրա­շա­լի գո­հար­նե­րից մէկն է, դա՝ Ա­լեք­սանդր ­Սու­խո­վօ-­Քո­բու­լի­նի «­Դա­տա­կան գործ» պիեսն (թա­տե­րա­խաղն) էր, որ­տեղ խա­ղում էին հայրս, ­Բաբ­գէն ­Ներ­սի­սեա­նը եւ ­Գուր­գէն ­Ջա­նի­բե­կեա­նը։
­Դա մի հրա­շա­լի ներ­կա­յա­ցում էր, դա ե­ղաւ պատ­ճառ, որ ես ո­րո­շում կա­յաց­րե­ցի ըն­դու­նո­ւել թա­տե­րա­կան ինս­տի­տուտ, 8րդ ­դա­սա­րա­նից։
­Յե­տոյ 10րդ ­դա­սա­րա­նում ար­դէն, երբ դպրոցն ա­ւար­տե­ցի, ու­զում էի դի­մել, հայ­րիկս ար­գե­լեց՝ ա­սե­լով, որ դե­րա­սա­նի աշ­խա­տան­քը շատ ծանր ու անշ­նոր­հա­կալ մի աշ­խա­տանք է եւ չէր թող­նում, որ ես դի­մեմ ­Թա­տե­րա­կան Ինս­տի­տուտ, բայց ես թա­քուն գոր­ծերս տա­րայ ­Թա­տե­րա­կան Ինս­տի­տուտ եւ ըն­դունուե­ցի դե­րա­սա­նա­կան բա­ժին, սո­վո­րե­ցի, ա­ւար­տե­ցի, գնա­ցի բա­նակ ե­ւայլն։

Ինչ­պէ՞ս ո­րո­շե­ցիք մաս­նա­գի­տա­նալ բե­մադ­րու­թեան մէջ։

­Բա­նա­կից վե­րա­դառ­նա­լուց՝ ո­րո­շե­ցի ըն­դու­նո­ւել ռե­ժի­սո­րա­կան (բե­մադ­րա­կան) բա­ժին, եւ քա­նի որ ես գե­րա­զան­ցու­թեամբ էի ա­ւար­տել թա­տե­րա­կան ինս­տի­տու­տը, ստա­նում էի ­Փա­փա­զեա­նի թո­շակ, ինձ միան­գա­մից նստաց­րե­ցին 3րդ ­կուրս (կարգ) ռե­ժի­սո­րա­կան բաժ­նի, ո­րից յե­տոյ այն­պէս ստա­ցո­ւեց, որ ըն­դու­նո­ւե­ցի ­Սուն­դու­կեա­նի թատ­րոն, որ­պէս դե­րա­սան. հե­տա­գա­յում աշ­խա­տում էի որ­պէս ռե­ժի­սոր, յե­տոյ՝ կեան­քը ինձ տար­բեր տե­ղեր գցեց եւ ես հա­մա­րեա՛ ­Հա­յաս­տա­նի բո­լոր բե­մե­րում եւ բե­մա­հար­թակ­նե­րում խա­ղա­ցել եմ ու բե­մադ­րու­թիւն­ներ եմ ա­րել, հիմ­նադրել եմ «Էդ­կար Էլ­բա­կեան» թատ­րո­նը, ո­րը գոր­ծում է մին­չեւ այ­սօր։ Աշ­խա­տել եմ խա­մա­ճիկ­նե­րի թատ­րո­նում, ­Պա­րո­նեա­նի թատ­րո­նում եմ աշ­խա­տել որ­պէս գե­ղա­րո­ւես­տա­կան ղե­կա­վար եւ հի­մա յայտ­նո­ւել եմ այս­տեղ։
Ե­թէ պա­տա­հէր, որ ձեր կեան­քը ըն­թա­նար այլ ձե­ւով, ու­րիշ ի՞նչ աս­պա­րէզ կ­՚ընտ­րէիք։

­Կար ժա­մա­նակ, երբ մտա­ծում էի ժուռ­նա­լիստ դառ­նալ, շատ սի­րում էի ­Հէ­մին­կո­ւէ­յին, նա էլ էր այդ­պէս սկսել։ Գ­րե­լու ձիրք ու­նէի, պատ­մո­ւածք­ներ էի գրում, մի քա­նի մրցա­նակ էի շա­հել, դպրո­ցա­կան մա­կար­դա­կով ի հար­կէ, բայց այն­պէս ստա­ցո­ւեց, որ ո­րո­շե­ցի դառ­նալ դե­րա­սան։ Ո­րով­հե­տեւ ես այդ «­Դա­տա­կան գործ» ներ­կա­յա­ցու­մը դի­տե­լով հաս­կա­ցայ, որ այն՝ ինչ ու­զում ես ա­սել մարդ­կանց եւ դու թող­նում ես դա թղթի վրայ, դա մնում է թղթի վրայ գու­ցէ եւ յա­ւի­տեանս յա­ւի­տե­նից։ ­Հա­սա­րա­կու­թեան հետ, ո­րին ու­զում ես փո­խան­ցել այն ա­մէ­նը, ինչ դու մտա­ծում ես մեր կեան­քի մա­սին, ինչ­պի­սին որ կ­՚ու­զե­նա­յիր, որ էս աշ­խար­հը լի­նէր, եւ ինչ­պէս կ­՚ու­զե­նա­յիր այն­պէս ա­նել, որ­պէս­զի դու գո­նէ էս աշ­խար­հը մի քիչ ա­ւե­լի լաւ դարձ­նես։
Եւ ի հար­կէ այդ պա­հին ես սոսկ այդ­պէս չեմ մտա­ծել, այլ այդ­պէս զգա­ցել եմ, կեն­սա­բա­նա­կան ինչ որ իմ­պուլս­նե­րով (մղում­նե­րով) զգա­ցել եմ դա։ Եւ կար­ծում եմ, որ նաեւ մար­դու բնա­ւո­րու­թիւնն է պատ­ճա­ռը, որ նա փոր­ձում է բարձ­րա­նալ այս ամ­պիո­նը եւ ոչ թէ, ա­սենք, ի­րեն նո­ւի­րել գրչին, թղթին եւ մտնել այդ աշ­խար­հը։ ­Թատ­րո­նի աշ­խար­հը ինձ տա­րաւ, ին­չի հա­մար չեմ ափ­սո­սում եւ ե­թէ մի ան­գամ էլ ծնո­ւեմ, ա­պա կ­՚անց­նեմ նոյն ճա­նա­պար­հը, որ ան­ցել եմ։

­Հի­մա ի՞նչ հաս­տա­տու­թիւն­ներ կը ղե­կա­վա­րէք։

Այս պա­հին ես ­Ման­կա­վար­ժա­կան ­Հա­մալ­սա­րա­նի ռե­ժի­սու­րա­յի ամ­պիո­նի վա­րիչն եմ եւ ­Սուն­դու­կեա­նի թատ­րո­նի գե­ղա­րո­ւես­տա­կան ղե­կա­վա­րը։ Այս եր­կու հիմ­նա­կան գոր­ծով եմ զբաղ­ւում, եւ հա­զիւ էլ հասց­նում եմ ա­նել այն ինչ մտա­ծում եմ, ո­րով­հե­տեւ ժա­մա­նա­կը մեզ­նից ա­ւե­լի ա­րագ է թռչում, եւ մենք պի­տի հաս­նենք ժա­մա­նա­կի յե­տե­ւից, «ժա­մա­նա­կը հո­սում է, հո­սում է ան­կանգ, իսկ ժա­մա­ցոյ­ցը հեգ­նում է նրան»։ ­Հիմ­նադրել եմ «Էդ­գար Էլ­բա­կեան» թատ­րոնը, ­Խա­մա­ճիկ­նե­րի ­Թատ­րո­նը, որ­տեղ եր­կար աշ­խա­տե­ցի եւ հի­մա ար­դէն իմ ա­շա­կերտ­ներն են ղե­կա­վա­րում։

Ան­ցեա­լի եւ ներ­կա­յի հան­դի­սա­տե­սի մի­ջեւ տար­բե­րու­թիւն կա՞յ։ ­Թատ­րո­նի հան­դէպ սէ­րը փո­խո­ւա՞ծ է։

­Մեր ժո­ղո­վուր­դը միշտ էլ թատ­րոն սի­րել է, պար­զա­պէս ե­ղել են դժո­ւար տա­րի­ներ, ­Ղա­րա­բա­ղեան հար­ցը, պա­տե­րազ­մը, շրջա­փա­կու­մը, էդ շրջա­նում թատ­րոն­նե­րը դժո­ւար էին գոր­ծում, չնա­յած մենք գոր­ծել ենք, այդ ժա­մա­նակ «Էդ­գար Էլ­բա­կեան» թատ­րո­նը Գ­րող­նե­րի ­Միու­թեան շէն­քում էր, մենք մօտ 14 ա­նուն ներ­կա­յա­ցում­ներ ու­նէինք, ու լեփ-լե­ցուն հան­դի­սաս­րահ ու­նէինք, եւ շատ լաւ աշ­խա­տում էինք, մօտ 40-45 հո­գա­նոց թա­տե­րա­խում­բեր, սպա­սար­կող անձ­նա­կազ­մով։
­Բայց մի սե­րունդ ե­ղաւ, ո­րը կորցրեց թատ­րո­նի հետ կա­պը, դա հէնց այդ տա­րի­նե­րին ծնո­ւած սե­րունդն էր, ո­րով­հե­տեւ լոյս չկար եւ շատ հար­ցեր լուծուած չէին, բայց հի­մա կար­ծես հան­դի­սա­տե­սի հոս­քը փո­խո­ւել է, հան­դի­սա­տե­սը նո­րից ձգւում է դէ­պի թատ­րոն, ընդ­հան­րա­պէս ամ­բողջ աշ­խար­հում թատ­րո­նը նոր ո­րակ­ներ է ստա­նում իր ժա­մա­նա­կի է­նէր­գիա­յին եւ ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, եւ մենք էլ պի­տի փոր­ձենք այդ­պէս ա­նել, որ չկորց­նենք ժա­մա­նա­կի զար­կե­րա­կը, եւ հնա­րա­ւո­րինս հան­դի­սա­տե­սին վե­րա­դարձ­նենք թատ­րոն, ո­րով­հե­տեւ ընդ­հան­րա­պէս հա­շո­ւար­կո­ւած է, որ այն ե­րի­տա­սարդ­նե­րը, այն ե­րե­խա­նե­րը, ո­րոնք ա­ւե­լի շատ են յա­ճա­խում թատ­րոն, նրանք դառ­նում են հրա­շա­լի քի­մի­կոս­ներ, ֆի­զի­կոս­ներ, մեծ մար­դիկ են դառ­նում եւ պար­տա­դիր չի, որ ե­թէ նրանք թատ­րոն են գնում, ա­պա ան­պայ­ման դե­րա­սան կը դառ­նան, կամ ռե­ժի­սոր, կամ գրա­կա­նու­թեան մարդ, ո­րով­հե­տեւ նրանց աշ­խար­հա­յեացքն է մե­ծա­նում, նրանց ե­րե­ւա­կա­յու­թեան թափն է փոխ­ւում, մտքի թռիչքն է փոխ­ւում։

­Հե­ռա­տե­սի­լը կամ շար­ժան­կա­րի աշ­խար­հը կը վնա­սէ՞ թատ­րո­նին։

Մեր հան­դի­սա­տե­սը հի­մա ա­ւե­լի շատ հե­ռուս­տա­տե­սու­թեամբ նա­յում է սե­րիալ­ներ (շար­քեր), գու­ցէ ժա­մա­նա­կի խնդիր կայ, շատ են աշ­խա­տում, դժուար է թատ­րոն գնա­լը, բայց ես ձեզ ա­սեմ, որ այդ սե­րիալ­նե­րը ե՛ւ վնա­սում են, ե՛ւ օգ­նում են թատ­րո­նին։ Վ­նա­սում են՝ այն պատ­ճա­ռով, որ ը­սենք շատ են պար­զու­նակ, բայց միեւ­նոյն ժա­մա­նակ դե­րա­սան­նե­րին ճա­նա­չում են եւ նրանք ով­քեր իս­կա­պէս դե­րա­սան են, եւ ով­քեր իս­կա­պէս թատ­րո­նում ա­նե­լիք ու­նեն, նրանք ի­րենց հան­դի­սա­տե­սին նաեւ բե­րում են թատ­րոն։
­Բայց ա­սեմ, որ թատ­րո­նը դա ա­մէն մար­դու բան չի։ ­Թատ­րո­նը դա շատ լուրջ մի հաս­տա­տու­թիւն է, դա փի­լի­սո­փա­յա­կան կա­տե­գո­րիա (յղացք) է եւ չեմ կար­ծում, որ լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րը լաւ կամ վատ ներ­կա­յաց­ման ազ­դակ­ներ են։ ­Բո­լո­րո­վին ո՛չ։ ­Կա­րող է շատ լաւ ներ­կա­յաց­մա­նը շատ քիչ հան­դի­սա­տես լի­նի, իսկ «ֆասթ ֆուտ» ներ­կա­յաց­մա­նը լեփ-լե­ցուն դահ­լիճ, եւ մե­ծաւ մա­սամբ այդ­պէս էլ լի­նում է։

­Դե­րա­սան­նե­րու նոր սե­րուն­դի մա­սին ձեր կար­ծի­քը ի՞նչ է։ ­Հի­նե­րուն ար­ժա­նի յա­ջորդ­նե՞ր են, ա­ւե­լի լա­ւին կը ձգտի՞ն…

Ընդ­հան­րա­պէս բո­լո­րին թւում է, որ նո­րը գա­լիս է հի­նը հեր­քե­լու. ես կար­ծում եմ, որ նո­րը գա­լիս է հի­նը հաս­տա­տե­լու։ Եւ ի հար­կէ հա­յոց ար­գան­դը չի դա­դա­րել շնոր­հա­լի եւ տա­ղան­դա­ւոր մարդ­կանց ծնե­լու եւ չի էլ դա­դա­րի փառք Աս­տու­ծոյ, եւ կան ե՛ւ շնոր­հա­լի­ներ, ե՛ւ անշ­նորհ­ներ, եր­բեմն թացն ու չո­րը խառն­ւում են, բայց թատ­րո­նը մա­ղի նման մի բան է, եւ այդ­պէս մաղ­ւում ու մաղ­ւում են եւ մար­գա­րի­տը մնում է մա­ղի ե­րե­սին։

­Ձեր հայ­րը որ­պէս ար­հես­տա­վարժ ազ­դե­ցու­թիւն ու­նե­ցա՞ծ է ձեր վրայ։

Ես հրա­շա­լի ու­սու­ցիչ­ներ եմ ու­նե­ցել եւ ա­սեմ, որ բո­լո­րից ինչ-որ բան սո­վո­րել եմ, բայց ես հէնց քիչ ա­ռաջ ձեզ ցոյց տո­ւե­ցի իմ դա­սա­գիր­քը, ո­րը ­Ման­կա­վար­ժա­կան ­Հա­մալ­սա­րա­նի պա­տո­ւէ­րով է գրո­ւած եւ հաս­տա­տո­ւած, եւ փառք Աս­տու­ծոյ լոյս տե­սաւ, այս ա­մէ­նը՝ ինչ որ ես գրել եմ այդ գրքում, ես իմ հօ­րիցս եմ սո­վո­րել, եւ ես նրա դպրո­ցի կրողն եմ եւ նրա թա­տե­րա­կան գե­ղա­գի­տու­թեան շա­րու­նա­կո­ղը։

Գի­տենք նաեւ, որ ձեր կի­նը դե­րա­սա­նու­հի է…։ Այդ ի­րո­ղու­թիւ­նը ձե­զի կ­՚օգ­նէ՞, թէ՞ կը խան­գա­րէ։

Իմ կի­նը հրա­շա­լի դե­րա­սա­նու­հի է։ Ե՛ւ օգ­նում է, ե՛ւ չի խան­գա­րում։

Ար­տա­սահ­մա­նի մէջ ե­լոյթ ու­նե­ցա՞ծ էք։

Ես բա­ւա­կան շատ տե­ղե­րում եմ ե­ղել հիւ­րա­խա­ղե­րի, ­Միա­ցեալ ­Նա­հանգ­նե­րում, ­Դա­մաս­կո­սի 12րդ ­փա­ռա­տօ­նում, ­Հուն­գա­րիա­յում, Ի­տա­լիա­յում, Ֆ­րան­սիա­յում՝ Ա­վի­նիո­նի փա­ռա­տօ­նում, ­Գեր­մա­նիա­յում՝ ­Շէյքս­փի­րեան փա­ռա­տօ­նում։ ­Սի­րիա­յում ե­ղել եմ, բայց ­Լի­բա­նա­նում չեմ ե­ղել։
­Լի­բա­նա­նում պի­տի լի­նէինք հիւ­րա­խա­ղե­րի, բայց այն­պէս ստա­ցո­ւեց, որ աշ­խար­հը խառ­նո­ւեց ի­րար։ ­Բազ­մա­թիւ մրցա­նակ­ներ ենք ստա­ցել։

Կր­նա՞ք քիչ մը խօ­սիլ «­Սուն­դու­կեան» թատ­րո­նէն ներս ձեր գոր­ծու­նէու­թեան մա­սին։

Ես դեռ նոր եմ ե­կել եւ հի­մա վե­րա­կա­ռուց­ման մէջ է թատ­րո­նը, դահ­լիճն են վե­րա­նո­րո­գում, բե­մա­հար­թա­կը, լոյ­սա­յին ամ­բողջ հար­ցե­րը, այդ խնդի­րը իր վրայ է վերց­րել պե­տու­թիւ­նը եւ նպա­տակն այն է, որ այս թատ­րո­նը իր շէն­քով, իր հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րով հա­մա­պա­տաս­խա­նի 21րդ ­դա­րի պա­հանջ­նե­րին, ին­չի հա­մար ե՛ւ շնոր­հա­կալ եմ, ե՛ւ ու­րախ. եւ կար­ծում եմ, որ խիստ կա­րե­ւոր եւ ազ­գա­յին գործ են ա­նում, ո­րով­հե­տեւ թատ­րո­նը դա աշ­խար­հի փոքր մո­դելն (բնորդ) է, եւ այդ մո­դե­լը պի­տի իր ժա­մա­նա­կին հա­մա­պա­տաս­խա­նի։
Ես մի ծրա­գիր եմ ա­ռա­ջադ­րել մեր թա­տե­րախմ­բի առ­ջեւ եւ այն թի­մի (խմբա­կազմ) առ­ջեւ, ո­րի հետ ես աշ­խա­տում եմ, մենք խնդիր ու­նենք բարձ­րաց­նե­լու բե­մա­հար­թակ ազ­գա­յին գրա­կա­նու­թիւն, ազ­գա­յին դրա­մա­տուր­գիա, ազ­գա­յին թա­տե­րա­կան մտա­ծո­ղու­թիւն եւ խա­ղարկ­ման կերպ, ո­րով­հե­տեւ ե­թէ մենք նա­յենք մեր ­Հա­յաս­տա­նին, ա­պա մենք կը տես­նենք, որ մի քար­քա­րոտ եր­կիր է ­Հա­յաս­տա­նը, մի քար­քա­րոտ սա­րե­րի եր­կիր, եւ իւ­րա­քան­չիւր սա­րի, իւ­րա­քան­չիւր քա­րի, եւ իւ­րա­քան­չիւր լե­րան ե­տե­ւում մի գաղտ­նիք կայ թաք­նո­ւած։ Ուս­տի մեր ա­րո­ւեստն էլ մեր երկ­րի նման պի­տի լի­նի։ Այ­սինքն այն ա­մէ­նը, ինչ մենք ժա­ռան­գել ենք մեր ա­ւագ­նե­րից, ինչ մենք այս հա­մաշ­խար­հա­յին թատ­րո­նի զար­գաց­ման ըն­թաց­քից սո­վո­րել ենք ու ձեռք ենք բե­րել, այդ ա­մէ­նը տե­ղայ­նաց­նենք, ի մի բե­րենք եւ ստեղ­ծենք մեր ազ­գա­յին մտա­ծո­ղու­թեան, մեր ժա­մա­նա­կին հա­մա­պա­տաս­խա­նող ազ­գա­յին պե­տա­կան ա­կա­դե­մա­կան թատ­րոն։

­Շար­ժան­կա­րի ա­րո­ւես­տի աշ­խար­հին մէջ մտա՞ծ էք։

Իմ կեան­քը այն­պէս դա­սա­ւո­րո­ւեց, որ ես կի­նո­յում (շար­ժան­կար) շատ քիչ եմ աշ­խա­տել, ին­չի հա­մար չեմ ափ­սո­սում, ո­րով­հե­տեւ ե­թէ ես նաեւ շռայ­լէի ինձ կի­նո­յում, ա­պա վերջ­նա­կա­նա­պէս կը սպա­ռո­ւէի։ ­Մենք շատ լաւ կի­նօ ենք ու­նե­ցել, մեր կի­նոն ի հար­կէ եր­բեք չի գոր­ծել որ­պէս ար­տադ­րու­թիւն, բայց լաւ ֆիլ­մեր ե­ղել են եւ վստահ եմ, որ դեռ կը լի­նեն։

­Ձեր եզ­րա­փա­կիչ խօս­քը՝ սփիւռ­քա­հայ ըն­թեր­ցո­ղին։

­Քա­նի որ այդ­պէս է ստա­ցո­ւել, որ մենք ու­նենք սփիւռք, ա­պա նաեւ հաս­կա­նում եմ, որ գու­ցէ նաեւ հէնց դրա­նով էլ ու­ժեղ ենք, որ սփիւռք ու­նենք, բայց կա­պը հայ­րե­նի­քի հետ յա­ւի­տեանս յա­ւի­տե­նից կը պահ­պա­նո­ւի եւ մենք էլ մեր կա­պը պի­տի պահ­պա­նենք սփիւռ­քի հետ, եւ ի հար­կէ շատ ու­րախ կը լի­նեմ, որ օ­րե­րից մի օր մենք ներ­կա­յա­նանք նաեւ մեր սփիւռ­քա­հայ հան­դի­սա­տե­սի առ­ջեւ, մենք ու­նենք ներ­կա­յա­ցում­ներ, ո­րոնք կար­ծում եմ կը հե­տաքրք­րեն ի­րենց եւ կ­՚ու­նե­նանք ա­ռի­թը։

Հար­ցազ­րոյ­ցը վա­րեց՝ ԳՐԻԳՈՐ ԴԱՒԻԹԵԱՆ
France Armenie