Print
Category: Հարցազրոյցներ

alt- ­Բա­րի լոյս ­Ղա­րա­բա­ղից:
- ­Բա­րի՞ է:
- ­Հա՛, էս գի­շեր խա­ղաղ էր: 19ա­մեայ ­Գէորգ Ե­ղիա­զա­րեա­նը ­Շի­րա­կի մար­զի Ա­մա­սիա գիւ­ղից է, 2014 թո­ւա­կա­նից Ե.Պ.Հ. տնտե­սա­գի­տու­թեան

ֆա­կուլ­տե­տի (բա­ժան­մունք) ու­սա­նող: Իսկ մէկ ամ­սից կը լրա­նայ մէկ տա­րին, ինչ ար­դէն որ­պէս կրտսեր սեր­ժանտ՝ Ե­ղիա­զա­րեան ծա­ռա­յում է Հ.Հ. զի­նո­ւած ու­ժե­րում. ար­ցա­խեան զօ­րա­մա­սե­րից մէ­կում հրե­տա­նա­յին կա­յան­քի հրա­ման­տար է: ­Գէոր­գը ա­մե­նա­կա­րե­ւո­րից սկսեց՝ խա­ղաղ էր. կա­րող էինք զրու­ցել՝ չնա­յած, որ նոր էր ի­ջել դիր­քե­րից, յոգ­նած էր ու հար­ցազ­րոյց տա­լու սէր էլ չու­նէր.
- ­Խոս­տա­ցել եմ չէ՞. ու­րեմն՝ պար­տա­կա­նու­թիւն է, պէտք է կա­տա­րել:
- ­Հար­ցազ­րոյց տա­լուց բա­ցի, ո­րո՞նք են միւս պար­տա­կա­նու­թիւն­ներդ:
- Մշ­տա­պէս պատ­րաստ լի­նել մար­տա­կան գոր­ծո­ղու­թեան, վե­րահս­կել հա­շո­ւար­կա­յին գոր­ծո­ղու­թիւն­նե­րը, մշտա­պէս պահ­պա­նել մար­տա­կան բարձր պատ­րաս­տու­թեան վի­ճա­կը, մի ամ­բողջ հրե­տա­նա­յին կա­յան­քի պա­տաս­խա­նա­տո­ւու­թիւն ինձ վրայ է, է­լի՞ թո­ւեմ:
- ­Չէ՛, բա­ւա­կան է, տես­նում եմ՝ գի­տես ա­նե­լիքդ ու մար­տա­կան ես տրա­մադ­րո­ւած, իսկ մին­չեւ զօ­րա­կո­չո­ւելդ ինչ­պի­սի՞ն էր վե­րա­բեր­մունքդ:
- Ես իմ կամ­քով եմ ե­կել, ու սրանք ուղ­ղա­կի խօս­քեր չեն: Ծ­նող­ներս շա­տե­րի նման ա­մէն հնար չեն գոր­ծադ­րել, որ ա­զա­տեն ինձ ծա­ռա­յու­թիւ­նից:
Ի­րենց դաս­տիա­րա­կու­թիւնն է. ման­կուց միշտ լսել եմ, որ 18 տա­րե­կան դառ­նամ, պի­տի գնամ բա­նակ ծա­ռա­յե­լու: ­Հի­մա այս­տեղ եմ ու չեմ փոշ­մա­նում, այն­պի­սի բա­ներ եմ սո­վո­րել այս­տեղ, որ դպրո­ցում կամ հա­մալ­սա­րա­նում հաս­տատ չէի սո­վո­րի:
- Ըն­կեր­ներդ ա­սում են՝ հան­րա­հա­շո­ւի ստու­գո­ղա­կան­նե­րի ժա­մա­նակ ի­րենց «փրկիչն» էիր: ­Հասց­րել ես նաեւ մէկ տա­րի տնտե­սա­գի­տու­թիւն ու­սում­նա­սի­րել: ­Մա­թե­մա­տի­կա­կան գի­տե­լիք­նե­րը օգ­նո՞ւմ են բա­նա­կում:
- ­Ճիշդն ա­սած՝ հրե­տա­նա­յին կա­յան­քի հրա­մա­նա­տար հէնց այդ գի­տե­լիք­նե­րի շնոր­հիւ եմ դար­ձել:
Հ­րե­տա­նա­ւո­րի աշ­խա­տան­քի մեծ մա­սը հա­շո­ւարկ­նե­րի հետ է կա­պո­ւած, գործս հէնց հա­շո­ւելն է մի տար­բե­րու­թեամբ՝ բա­նա­կում ի՛նչ հաշ­ւում ես, պի­տի ա­րագ հա­շո­ւես:
- Այ­սինքն՝ «դրսում» սո­վո­րածդ բա­նա­կում կի­րա­ռում ես, ա­սե­ցիր՝ այդ­տեղ էլ սո­վո­րում ես բա­ներ, որ «դուր­սը» չի կա­րող տալ, ի՞նչ ես բե­րե­լու հետդ:
- ­Գէոր­գին՝ ա­ւե­լի հա­սուն, ա­ւե­լի մտա­ծող ու պա­տաս­խա­նա­տու: Այս­տեղ շատ բան տե­սայ յատ­կա­պէս վեր­ջին օ­րե­րին ու ու­նե­ցած պատ­կե­րա­ցում­ներս ոնց որ թէ փո­խո­ւել են: ­Դեռ գլուխ չեմ հա­նում, բայց շատ ժա­մա­նակ ու­նեմ վեր­լու­ծե­լու ու հաս­կա­նա­լու հա­մար:
- ­Կը պատ­մե՞ս այս ապ­րի­լեան ապ­րում­նե­րիդ մա­սին:
- Երբ դպրո­ցում հա­յոց պատ­մու­թիւն էինք անց­նում, պա­տե­րազ­մա­կան հա­տո­ւած­նե­րը իւ­րա­յա­տուկ սի­րով էի կար­դում. գոր­ծո­ղու­թիւն կար, հե­տաքր­քիր էր, բայց եր­բեք չէի մտա­ծի, որ պա­տե­րազ­մի կը մաս­նակ­ցեմ, որ մեր ի­րա­կա­նու­թիւ­նում նման բան հնա­րա­ւոր է: Չ­գի­տեմ, պա­տե­րազ­մը ան­ցեա­լի հետ էր ա­սո­ցաց­ւում (առնչ­ւում) մին­չեւ վեր­ջերս:
- Իսկ ի՞նչ էք ա­րել դու եւ ծա­ռա­յա­կից ըն­կեր­ներդ այդ օ­րե­րին:
- ­Մենք մեր ստո­րա­բա­ժա­նու­մով մի քա­նի լուրջ գոր­ծո­ղու­թիւն­ներ ենք ի­րա­կանցրել: Վս­տա­հում էի հրա­մա­նա­տար­նե­րիս ու ա­ռանց մտա­ծե­լու կա­տա­րել եմ բո­լոր հրա­ման­նե­րը:
Ինչ­պէս հաս­կա­ցաք՝ հա­շո­ւե­լուց լաւ եմ, ու ա­մէն պա­հի գի­տակ­ցում էի, որ ողջ մնա­լը 50-50 էր, ու էդ գի­տակ­ցու­թիւ­նը բո­լո­րիս սառ­նա­սիրտ ու պա­տաս­խա­նա­տու էր դարձ­րել:
Ես էլ, ըն­կեր­ներս էլ իւ­րա­քան­չիւր պա­հի պատ­րաստ ենք կա­տա­րե­լու մար­տա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րը: Ու գի­տէք՝ էդ ա­մէն ին­չում մի հա­ճե­լի զգա­ցում էլ կար. ազ­գիս ռէալ, շօ­շա­փե­լի, ոնց ա­սեմ ՝ «մա­թե­մա­տի­կա­կան» օ­գուտ էինք տա­լիս՝ հե­ռու պա­թո­սա­յին հայ­րե­նա­սէր­նե­րից ու ի­րենց բար­բա­ջանք­նե­րից:
- ­Հաշ­ւո՞ւմ ես օ­րե­րը:
- ­Չէ՛, օ­րե­րի մա­սին, որ չես մտա­ծում, ա­ւե­լի լաւ է անց­նում: Ա­միս­նե­րով գի­տեմ՝ ինչ­քան է մնա­ցել, բայց վե­րա­դար­ձի մա­սին դեռ չեմ մտա­ծում:
- ­Բայց կա­րօ­տում ես:
- ­Հա՛, ծնող­նե­րիս եմ կա­րօ­տում, ըն­կեր­նե­րիս, բա­ցի այդ ու­սա­նո­ղա­կան կեանքն եմ շատ կա­րօ­տել՝ սկսած մի­ջան­կեալ­նե­րի ա­ժէո­տա­ժից (ար­ժէ-ա­ռեւ­տուր) մին­չեւ մեր սեւ շէն­քի բու­ֆե­տը (խո­հա­նո­ցը):
- Ես հի­մա քո ա­սած մի­ջան­կեա­լա­յին շրջա­նում եմ, ի՞նչ կ­þու­զես՝ վա­ղը քո փո­խա­րէն ա­նեմ:
- ­Մի աղ­ջիկ կար, կ­þու­զէի տես­նել, բայց որ իմ փո­խա­րէն դու գնաս տես­նե­լու, մի քիչ սի­րուն չի նա­յո­ւի:
- ­Գէորգ, քեզ ո­գե­ւո­րող հե­րոս ու­նե՞ս:
- ­Բա ա­ռանց դրա, յի­շում ես չէ՝ ես դիր­քե­րից եմ ի­ջել ու քունս տա­նում է. սա քո վեր­ջին հարցն է ու ես ըն­դա­մէ­նը պա­տաս­խա­նում եմ՝ ­Մոն­թէ ­Մել­քո­նեան:
Ք­նեց:
Իսկ ես չհասց­րի ա­սեմ, որ իմ հե­րոսն էլ ինքն է ու էն բո­լոր տղե­քը, որ հի­մա կանգ­նած են սահ­մա­նին:
­Բայց հէնց այս վայր­կեա­նին, ­Գէոր­գի պէս խու­սա­փե­լով պա­թո­սա­յին տեքստ գրե­լուց, այս­տեղ վեր­ջա­կէտ եմ դնում ու «շօ­շա­փե­լիի» յե­տե­ւից գնում՝ մէկ ամ­սից մեկ­նար­կող զօ­րա­հա­ւա­քին եղ­բօրս ու­ղար­կե­լով հե­րոս­նե­րին միա­նա­լու:

(*πάθος - զգա­ցա­կան)

ՄԵՐԻ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Ե.Պ.Հ. լրագ­րու­թեան բաժ­նի 2րդ ­դա­սա­րա­նի ու­սա­նո­ղու­հի