Print
Category: Հարցազրոյցներ

Այս տա­րո­ւայ Մա­յի­սին, իր հու­մո­րա­յին շօու­նե­րից մէ­կի ժա­մա­նակ, Վա­հէ Պէր­պէ­րեա­նը անդ­րա­դարձ կա­տա­րեց հայ­կա­կան ա­նուն­նե­րին: Ըստ նրա՝ հա­յե­րիս հա­մար Ա­սա­տու­րը ո­րո­շա­կի ա­ռու­մով ա­ռա­ւել յար­մար հնչե­ղու­թիւն ու­նի, քան են­թադ­րենք Մար­կը, քա­նի որ Ա­սա­տու­րի դէպ­քում ան­կաս­կած հարց

կը ծա­գի.- «Ի՞նչ ա­նուն է դա, ի՞նչ նշա­նա­կու­թիւն ու­նի»... եւ սա էլ յար­մար ա­ռիթ է պատ­մե­լու մեր պատ­մու­թիւ­նը:

Ըստ իս, այս դրո­ւագն ա­ւե­լին է, քան մի զո­ւար­ճա­լի կա­տակ: Մենք՝ հա­յերս հպարտ ենք մեր պատ­մու­թեամբ, մշա­կոյ­թով, ա­ւան­դոյթ­նե­րով եւ ան­վերջ պատ­րաստ ենք պատ­մե­լու նրանց մա­սին: Այ­դու­հան­դերձ, նման բազ­մա­զա­նու­թեան մէջ հեշտ չէ գտնել այն­պի­սի մի բան, ո­րը մարմ­նա­ւո­րի այդ ժա­ռան­գու­թիւ­նը, լի­նի դիւ­րա­շարժ եւ միեւ­նոյն ժա­մա­նակ դառ­նայ վա­յել­քի ա­ռար­կայ:

Այս ա­ռու­մով հայ­կա­կան կո­նեա­կը իւ­րա­քան­չիւր հա­յի հա­մար թե­րեւս լա­ւա­գոյն հա­ւա­տար­մա­գիրն է, ան­կախ այն բա­նից, թէ ո՞վ է նա, որ­տե՞ղ է ապ­րում, ին­չո՞վ է զբաղ­ւում եւ որ­տե­ղից է սե­րում: Թէ ինչ­պէս է հայ­կա­կան կո­նեա­կը հա­մա­տե­ղում ա­ւան­դոյթ­ներն ու մի­ջազ­գա­յին մօ­տե­ցում­նե­րը, մենք փոր­ձե­ցինք պար­զել Ե­րե­ւա­նի Կո­նեա­կի Գոր­ծա­րա­նի (Ե.Կ.Գ.) գլխա­ւոր տնօ­րէն Ա­րա Գ­րի­գո­րեա­նից, ում հան­դի­պե­ցինք Ե­րե­ւա­նում:

Մին­չեւ ձեր գրա­սե­նեակ գա­լը, մենք շրջայց կա­տա­րե­ցինք գոր­ծա­րա­նի այ­ցե­լու­նե­րի կենտ­րո­նում: Պէտք է նշեմ, որ իս­կա­պէս հիա­նա­լի էր: Ինչ­պէս պար­զո­ւեց, դուք տա­րե­կան շուրջ 40.000 զբօ­սաշր­ջիկ էք հիւ­րըն­կա­լում, ին­չը փոքր ցու­ցա­նիշ չէ: Ինչ­պէ՞ս կը մեկ­նա­բա­նէք:

Ե­րե­ւա­նի Կո­նեա­կի Գոր­ծա­րա­նում բարձ­րաս­տի­ճան հիւ­րեր ըն­դու­նե­լու ա­ւան­դոյ­թը գա­լիս է դե­ռեւս 50ա­կան­նե­րի կէ­սե­րից կամ, ան­գամ, ա­ւե­լի վաղ ժա­մա­նակ­նե­րից: Մեր ար­խիւ­նե­րում հե­տաքր­քիր նիւ­թեր են պահ­պա­նո­ւել այդ այ­ցե­րի վե­րա­բե­րեալ, ո­րոնք, սա­կայն հիմ­նա­կա­նում մաս­նա­ւոր բնոյթ են կրել: Յար­գան­քի տուրք մա­տու­ցե­լով այդ ա­ւան­դոյ­թին, մենք ո­րո­շե­ցինք տե­ղա­փո­խել մի նոր մա­կար­դա­կի եւ հա­սա­նե­լի դարձ­նել լայն հան­րու­թեա­նը: Ի­րա­կա­նում «Ա­րա­րատ»ը պար­զա­պէս լա­ւա­գոյն վա­ճառքն ու­նե­ցող կո­նեա­կը կամ կո­նեա­կի ա­ռա­ջա­տար ձեռ­նար­կու­թիւ­նը չէ:

Այն նաեւ հա­րուստ պատ­մու­թեան կրող է, ին­չի ներ­կա­յա­ցու­մը ուղ­ղա­կի անհ­րա­ժեշտ է: Ան­կեղծ ա­սած, նման մօ­տե­ցու­մը նո­րու­թիւն չէ ո­լոր­տի հա­մար. ալ­կո­հո­լա­յին խմիչք­նե­րի շատ հա­մաշ­խար­հա­յին բրենդ­ներ (տե­սակ­ներ) են այս մի­ջո­ցով հպար­տու­թեամբ ներ­կա­յաց­նում ի­րենց պատ­մու­թիւ­նը: Այ­նո­ւա­մե­նայ­նիւ Ե.Կ.Գ.ի թան­գա­րա­նը տար­բեր­ւում է նրա­նով, որ այն իր ու­րոյն տե­ղը գտաւ ոչ միայն կո­նեա­կա­գէտ­նե­րի շրջա­նա­կում, այլ նաեւ Ե­րե­ւա­նի պատ­մամ­շա­կու­թա­յին թան­գա­րան­նե­րի սեգ­մեն­տում (հա­տո­ւա­ծին մէջ): Հա­ճե­լի է, որ այ­սօր Հա­յաս­տան ժա­մա­նող զբօ­սաշր­ջիկ­նե­րից շա­տե­րի հա­մար «Ա­րա­րատ» թան­գա­րան այ­ցե­լե­լը պար­տա­դիր է այն­քա­նով, որ­քա­նով, ա­սենք, Մա­տե­նա­դա­րան, Ազ­գա­յին Պատ­կե­րաս­րահ կամ «­Գա­ֆէս­ճեան»:

Ի դէպ, կար­ծում եմ, որ այն ալ­կո­հո­լա­յին խմիչ­քի միակ թան­գա­րանն է աշ­խար­հում, ուր այ­ցե­լել են 30 պե­տու­թիւն­նե­րի ղե­կա­վար­ներ:

Ի՞նչ նկա­տի ու­նէք:

Գ­րե­թէ միշտ Հա­յաս­տան կա­տա­րած պե­տա­կան, պաշ­տօ­նա­կան կամ այլ այ­ցե­լու­թիւն­նե­րի ըն­թաց­քում, երկր­նե­րի նա­խա­գահ­նե­րը այ­ցե­լում են Ե.Կ.Գ.: Մենք նոյ­նիսկ այ­ցի կա­պակ­ցու­թեամբ տա­կառ­ներ ա­նո­ւա­նա­կո­չե­լու շատ գե­ղե­ցիկ ա­ւան­դոյթ ու­նենք: Թան­գա­րա­նում ար­դէն իսկ հնաց­ւում են Աւստ­րիա­յի, Ռու­սաս­տա­նի, Յու­նաս­տա­նի, Լի­բա­նա­նի, Լե­հաս­տա­նի եւ շատ ու շատ երկըր­նե­րի նա­խա­գա­հա­կան տա­կառ­նե­րը: Այս պա­հին մօտ 30 ա­նո­ւա­նա­կո­չո­ւած տա­կառ­ներ ու­նենք:

Ար­դէն 17 տա­րի է, ինչ Ե­րե­ւա­նի կո­նեա­կի գոր­ծա­րա­նը մի­ջազ­գա­յին «­Պեռ­նօ Ռի­կար» խմբի ան­դամ է, ո­րի կազ­մում են նաեւ այն­պի­սի բրենդ­ներ, ինչ­պի­սիք են Absolutը, Chivasը, Martellը, Jamesonը եւ այլն: Ինչ­պէս հաս­կա­նում եմ, դուք այդ գոր­ծար­քի վկան էք ե­ղել, քա­նի որ «Ա­րա­րատ»ի հետ էք՝ սկսած…

Սկ­սած 1989ից…

Ի՞նչն է փո­խո­ւել:

17 տա­րի ա­ռաջ, երբ Պեռ­նօ Ռի­կա­րը ե­կաւ, դա ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նում մեծ ներդ­րում­ներ կա­տա­րե­լու ա­ռա­ջին փորձն էր: Չ­նա­յած բազ­մա­թիւ շա­հար­կում­նե­րի, ո­րոնք ե­ղան այդ շրջա­նում, ժա­մա­նա­կը ինչ­պէս տես­նում էք յստա­կեց­րեց ա­մէն ինչ:

Ինչ վե­րա­բեր­ւում է փո­փո­խու­թիւն­նե­րի, ա­պա մի կող­մից կա­րող եմ ա­սել, որ ո­չինչ չի փո­խո­ւել, միւս կող­մից պնդել, որ ա­մէն ինչ փո­խո­ւել է: Ան­հա­ւա­նա­կան թող չթո­ւայ, բայց եր­կու դէպ­քում էլ ի­րա­ւա­ցի կը լի­նեմ:

Ի­րա­կա­նում այս 17 տա­րի­նե­րի ըն­թաց­քում շատ բա­րե­փո­խում­ներ են ի­րա­կա­նա­ցո­ւել՝ խա­ղո­ղի գնում­նե­րից մին­չեւ ժա­մա­նա­կա­կից սար­քա­ւո­րում­նե­րը, նոր բիզ­նես մո­դել­ներ զար­գաց­նե­լուց մին­չեւ մար­քե­թինգ, ար­տադ­րա­մա­սե­րի ընդ­լայ­նու­մից մին­չեւ նոր շու­կա­նե­րի նո­ւա­ճում: Կար­ծում եմ, գոր­ծար­քի կա­րե­ւո­րու­թեան մա­սին խօ­սե­լիս պէտք է նշել թէ՛ մշա­կու­թա­յին եւ թէ՛ սո­ցիալ-տնտե­սա­կան գոր­ծօն­նե­րը: Չէի ու­զե­նայ թո­ւել բա­րե­փո­խո­ւած ո­լորտ­նե­րից իւ­րա­քան­չիւ­րը. բա­ւա­կան է նշել, որ այ­սօր Ե.Կ.Գ.ն հա­յաս­տա­նեան տնտե­սու­թեան կա­րե­ւոր ձեռ­նա­կու­թիւն­նե­րից է: Ե.Կ.Գ.ն հա­մա­գոր­ծակ­ցում է 3000 գիւ­ղա­ցի­նե­րի հետ, գնում է մօտ 38 մի­լիոն կի­լոգ­րամ խա­ղող եւ ներդ­նում մօտ 10 մի­լիոն դո­լար՝ ար­տադ­րու­թեան եւ կոր­պո­րա­տիւ (բաժ­նե­տի­րա­կան-ըն­կե­րակ­ցա­կան) սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան ծրագ­րե­րի մէջ: Այ­դու­հան­դերձ, մենք չենք փո­փո­խել կո­նեա­կի պատ­րաստ­ման՝ մեր նախ­նի­նե­րից ժա­ռան­գած տեխ­նո­լո­գիան (ար­հես­տա­գի­տու­թիւ­նը): Այն, ի դէպ, գա­լիս է 1887թ­.ից, երբ հայ մե­ծա­հա­րուստ վա­ճա­ռա­կան Ներ­սէս Թաի­րեան­ցը գոր­ծի դրեց կրկնա­կի թոր­ման շա­րան­տա­կան տի­պը եւ Հա­յաս­տա­նում հիմ­նեց կո­նեա­կի ար­տադ­րու­թիւ­նը: Այս ի­մաս­տով կա­րե­լի է ա­սել, որ «Ա­րա­րատ»ը հա­րիւր տո­կո­սա­նոց հայ­կա­կան կո­նեակ է, ին­չի շնոր­հիւ էլ այդ­քան պա­հան­ջո­ւած է ալ­կո­հո­լի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում:

Որ­տե՞ղ է անց­նում այն սահ­մա­նը, երբ «Ա­րա­րատ»ը դա­դա­րում Է լի­նել 100 տո­կոս հայ­կա­կան եւ վե­րած­ւում էք մի­ջազ­գա­յին ստան­դարտ­նե­րի հա­մա­պա­տաս­խան: Առ­հա­սա­րակ, ինչ­պէ՞ս էք հա­մա­տե­ղում:

Իմ կար­ծի­քով՝ այ­սօ­րո­ւայ տա­րա­տե­սակ ար­տադ­րանք­նե­րով լի աշ­խար­հում, մար­դիկ յա­ճախ ի­րա­կա­նի փնտռտուք­նե­րի մէջ են: Այժ­մեան յա­գե­ցած շու­կան ինչ որ չա­փով թո­ւա­ցեալ է: Որ­պէս սպա­ռող մենք օ­րէ­ցօր հա­մոզ­ւում ենք դրա­նում, այն­պէս չէ՞: Դա է պատ­ճա­ռը, որ գեր-ծան­րա­բեռ­նո­ւած շու­կա­յում «աու­տեն­թիկ» (հա­րա­զատ) ո­գե­լից խմիչք ար­տադ­րե­լը շատ կա­րե­ւոր է: Ն­ման ի­րա­վի­ճա­կում մեր ծա­գու­մը պահ­պա­նե­լը կա­րե­ւոր նշա­նա­կու­թիւն ու­նի ոչ միայն ա­ւան­դոյթ­ներ պահ­պա­նե­լու հար­ցում, այ­լեւ նրա հա­մար, որ դա մեզ այ­սօր ուղ­ղա­կի անհ­րա­ժեշտ է:

Կար­ծում եմ բո­լորս էլ ու­նենք ըն­կեր­ներ կամ ըն­կեր­նե­րի ըն­կեր­ներ, ով­քեր ապ­րում են Հա­յաս­տա­նից դուրս: Ն­րան­ցից շա­տե­րը կա­յա­ցել են, կրթու­թիւն են ստա­ցել եւ կա­րիե­րա­յում (աս­պա­րէ­զին մէջ) մեծ յա­ջո­ղու­թիւն­նե­րի են հաս­նում: Բայց կա­րե­ւոր չէ, թէ որ­տե՞ղ են նրանք ապ­րում, ի՞նչ լե­զո­ւով են խօ­սում կամ ի՞նչ խո­հա­նոց են նա­խընտ­րում. նրանք հայ են: Մի­գու­ցէ սա լա­ւա­գոյն օ­րի­նա­կը չէ, բայց «Ա­րա­րատ»ն­ էլ ուղ­ղա­կի Հա­յաս­տա­նում պատ­րաս­տո­ւած կո­նեակ չէ: Այն կո­նեակ է, որն իր մէջ հայ­կա­կան DNAն­ է պա­րու­նա­կում:

Ինչ վե­րա­բե­րում է մի­ջազ­գա­յին աս­պեկ­տին (ե­րե­սին), հա­ւա­նա­բար սա կա­րող է յայտ­նու­թիւն թո­ւալ, բայց չեմ կա­րող ան­գամ թո­ւել, թէ քա­նի՞ ազ­գու­թիւն է ներգ­րա­ւո­ւած «Ա­րա­րատ»ի մար­քե­թին­գա­յին թի­մում՝ հա­յեր, ֆրան­սիա­ցի­ներ, ռուս­ներ եւ այլն: Հա­ւա­նա­բար հէնց այդ բազ­մա­զա­նու­թիւնն է, որ «Ա­րա­րատ»ը այդ­քան մրցու­նակ է դարձ­նում բո­լոր այն շու­կա­նե­րում, որ­տեղ մենք մուտք ենք գոր­ծում: Դա եր­կուս­տեք շա­հա­ւէտ է՝ ա­ներկ­բայ հայ­կա­կան կո­նեա­կը փա­թե­թա­ւո­րել եւ շշալց­նել եւ­րո­պա­կան ար­տադ­րու­թեան շշե­րի մէջ, ո­րոնք եւս զար­դա­նախ­շո­ւած են հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թեան տար­րե­րով:

Դա դժո­ւար եւ աշ­խա­տա­տար գոր­ծըն­թաց է, բայց հէնց դրա շնոր­հիւ է «Ա­րա­րատ»ն­ այդ­քան տպա­ւո­րիչ:

«Ա­րա­րատ»ի ար­տադ­րան­քի մեծ մա­սը ար­տա­հան­ւում է: Կա­րո՞ղ է ար­դեօք դա նշա­նա­կել, որ Հա­յաս­տա­նում այն բա­ւա­կա­նա­չափ չի գնա­հատ­ւում:

«Ա­րա­րատ»ի ա­ւե­լի քան 90 տո­կոսն ար­տա­հան­ւում է աշ­խար­հի 30 երկր­ներ: Երբ տո­կոս­նե­րը վե­րա­ծում ենք լիտ­րի, ա­պա 10 տո­կո­սը կազ­մում է մօտ 495.000 լ., ո­րը, ինչ­պէս տես­նում էք, փոքր ցու­ցա­նիշ չէ հա­յաս­տա­նեան վա­ճառք­նե­րի պա­րա­գա­յում: «Ա­րա­րատ»ը ե­ղել եւ մնում է մեր ա­ւան­դոյ­թի մի մա­սը: Մենք խմում ենք «Ա­րա­րատ», երբ ա­մուս­նա­նում ենք, երբ նշում ենք ե­րե­խա­յի ծնուն­դը կամ պար­զա­պէս վա­յե­լում ենք հեր­թա­կան ըն­տա­նե­կան հա­ւա­քը:

Պատ­մա­կա­նօ­րէն «Ա­րա­րատ»ի ար­տա­հան­ման ուղ­ղո­ւա­ծու­թիւ­նը ե­ղել է շատ ու­ժեղ: Ե­րե­ւի նրա­նից է, որ այն կա­տա­րե­լա­պէս փո­խան­ցում է Հա­յաս­տա­նի ջեր­մու­թիւ­նը (ժպտում է): Ան­ցեա­լում այն հիմ­նա­կա­նում ար­տա­հան­ւում էր Ռու­սաս­տան: Ի­րա­կա­նում հէնց այդ ժա­մա­նակ էլ ձե­ւա­ւո­րո­ւե­ցին «Ա­րա­րատ»ի ան­զի­ջե­լի դիր­քե­րը: Ո­րոշ պատ­մա­կան տո­ւեալ­նե­րի հա­մա­ձայն, «Ա­րա­րատ» կո­նեակ­նե­րից մէ­կը՝ 10 տա­րե­կան «­Դուին»ը («­Դո­ւին»ը առ­կայ է նաեւ ա­մե­րի­կեան շու­կա­յում) ստեղ­ծո­ւել է 1945թ. եւ ե­ղել է Ղ­րի­մի հա­մա­ժո­ղո­վի պաշ­տօ­նա­կան ըմ­պե­լի­քը:

«­Պեռ­նօ Ռի­կար» խումբ մտնե­լուց յե­տոյ, մենք զգա­լիօ­րէն ընդ­լայ­նե­ցինք մեր ար­տա­հան­ման երկր­նե­րը: Այ­սօր «Ա­րա­րատ»ի քար­տէ­զը նե­րա­ռում է Ա­րե­ւե­լեան Եւ­րո­պան, Ա­րեւմ­տեան Եւ­րո­պան, Մի­ջին Ա­սիան, Ա.Պ.Հ. երկրնե­րը եւ Ա.Մ.Ն.ը: Բայց, կար­ծում եմ, հա­շո­ւե­տո­ւու­թիւն­նե­րում տեղ գտած թո­ւե­րից ա­ռա­ւել կա­րե­ւոր է այն մի­տու­մը, ո­րը մենք հի­մա նկա­տում ենք: Գի­տէք, եր­բեմն կեան­քի պա­տա­հա­կան դրո­ւա­գը կա­րող է ա­ւե­լի խօ­սուն լի­նել, քան բազ­մաէ­ջա­նոց հե­տա­զօ­տու­թիւն­նե­րը: Մի քա­նի ա­միս ա­ռաջ Ա.Մ.Ն.ում ալ­կո­հո­լա­յին խա­նու­թի հեր­թում կանգ­նած էի հայ­կա­կան ծա­գում ու­նե­ցող մի ե­րի­տա­սար­դից ան­մի­ջա­պէս յե­տոյ, ով, ըստ ա­մե­նայ­նի, իր նշա­նադ­րու­թեան խնջոյ­քի հա­մար գնում­ներ էր կա­տա­րում: Հա­մո­զո­ւած եմ, որ նա կա­րող էր ի­րեն թոյլ տալ գնել ցան­կա­ցած բան, բայց նա կանգ ա­ռաւ «Ա­րա­րատ-­Նաի­րի» 20 տա­րե­կան կո­նեա­կի վրայ: Ան­կեղծ ա­սած՝ շատ էի ցան­կա­նում նրան հարց­նել. «Ին­չո՞ւ»:

Հարց­րի՞ք:

Ցա­ւօք, ո՛չ: Բայց ա­հա, թէ ին­չի՛ մա­սին է «Ա­րա­րատ»ը: Այն անց­նում է ժա­մա­նա­կի մի­ջով: Ինչ­պէս նշե­ցի, DNAից ոչ մի բա­ցատ­րու­թիւն չես պա­հան­ջի:

Ո­րե­ւէ ա­ռանձ­նա­յա­տուկ քայլ ձեռ­նար­կե՞լ էք Ա.Մ.Ն.ը մտցնե­լու ար­տա­հան­ման 30 երկր­նե­րի ցան­կի մէջ:

Ար­տա­հան­ման մեր ռազ­մա­վա­րու­թեան հիմ­նա­սիւ­նե­րից մէկն այն է, որ «Ա­րա­րատ»ն­ ու­ղար­կո­ւի այն երկր­ներ, որ­տեղ հայ­կա­կան սփիւռքն է: Մենք փոր­ձում ենք «Ա­րա­րատ»ը կենտ­րո­նաց­նել դրսում ապ­րող հա­յե­րի շուրջ: Ի վեր­ջոյ, ո՞վ կա­րող է ա­ւե­լի լաւ դես­պան լի­նել հայ­կա­կան ժա­ռան­գու­թեան հա­մար:

Միւս կող­մից «Ա­րա­րատ»ը կա­րող է մի կտոր հայ­կա­կան ա­րեւ հասց­նել եւ ինչ որ չա­փով միա­ւո­րել հա­յե­րին ամ­բողջ աշ­խար­հում: Ուս­տի, ու­նե­նա­լով Ա­մե­րի­կա­յում մեծ սփիւռ­քա­հայ հա­մայնք, չէինք կա­րող չար­տա­հա­նել նաեւ Ա.Մ.Ն.: Բա­րե­բախ­տա­բար, պա­հան­ջար­կը գնա­լով մե­ծա­նում է:

Խո­չըն­դոտ­նե­րի հան­դի­պե­ցի՞ք: Ար­դեօք նոր Ա.Մ.Ն. շու­կան մար­քե­թին­գա­յին, շշալց­ման, փա­թե­թա­ւոր­ման իւ­րա­յա­տուկ մօ­տե­ցում պա­հան­ջո՞ւմ է:

Նախ եւ ա­ռաջ նշեմ, որ բո­լոր «Ա­րա­րատ» կո­նեակ­նե­րը շշալց­ւում են միայն Ե­րե­ւա­նում: Սա ե­րաշ­խա­ւո­րում է այն, որ մենք հե­տե­ւում ենք ար­տադ­րան­քի ո­րա­կի եւ անվ­տան­գու­թեան եւ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին: Եւ երկ­րորդ, մենք ու­նենք շշալց­ման եւ փա­թե­թա­ւոր­ման դի­զայ­նի (ձե­ւա­ւոր­ման) մէկ տար­բե­րակ ար­տա­հա­նո­ւող բո­լոր երկր­նե­րի հա­մար: Շի­շը, որ կը տես­նէք, օ­րի­նակ, Աւստ­րիա­յում նոյնն է, ինչ Ա.Մ.Ն.ում: Ն­րա­նում պատ­կե­րո­ւած է Փիւ­նի­կը, ո­րը խորհր­դան­շում է Հա­յաս­տա­նի վե­րած­նուն­դը, «Ա­րա­րատ»ը՝ ընդգ­ծո­ւած «Ա» մե­ծա­տա­ռե­րով, նախ­շա­զար­դո­ւած ներ­քե­ւի մա­սում:

Պէտք է ա­սեմ, որ Ա.Մ.Ն.ը շատ գեր-յա­գե­ցած շու­կայ է, որ­տեղ ներ­կա­յա­ցո­ւած են լա­ւա­գոյն բրեն­դի­ներն ու կո­նեակ­նե­րը: Սա­կայն, կար­ծում եմ, որ «Ա­րա­րատ»ը ան­կաս­կած կը գտնի իր սպա­ռող­նե­րին:

Ինչ վե­րա­բե­րում է մար­քե­թին­գին, եր­բեմն այն­քան էլ հեշտ չէ նոր շու­կա­յում հա­մա­պա­տաս­խան դիրք ստեղ­ծել հա­րուստ պատ­մու­թիւն ու­նե­ցող ապ­րան­քա­նի­շի հա­մար: Բայց կար­ծում եմ, որ Ա.Մ.Ն.ում մեր նո­րա­բաց ներ­կա­յա­ցուց­չու­թիւ­նը եւ հմուտ թի­մը կը կա­րո­ղա­նան մեզ գրա­գէտ լու­ծում­ներ ա­ռա­ջար­կել: Ի վեր­ջոյ, նոր մար­տահ­րա­ւէր­նե­րը, որ­քան բարդ, այդ­քան էլ հե­տաքր­քիր են:

Վա­րեց՝ ԱՆՆԱ ԶԷՅԹՈՒՆՑԵԱՆ - «Աս­պա­րէզ»